2020.10.06,

Ստուգված է

Մինգեչաուր և Գյանջա․ կեղծ նկարահանում և վստահության պակաս

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Երբ հայտվեցին Մինգեչաուրում չպայթած հրթիռների առաջին լուսանկարները, հայկական սոցցանցերը դրանք համարեցին կեղծ։ Որոշ կեղծ նկարներ ու տեսահոլովակներ իսկապես հայտվել էին Գյանջայի և հնարավոր է Մինգեչաուրի հրթիռակոծումներից հետո։ Սակայն պաշտոնական Բաքվի տրամադրած ապացույցները կեղծ անվանելու համար բավարար հիմք չկա։

Չկա բավարար ապացույց պնդելու համար, որ Մինգեչաուրից նկարները կեղծ են

Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը պնդեց, որ Հայաստանը հրթիռակոծել է երկրի ամենակարևոր քաղաքացիական ենթակառուցվածքներից մեկը՝ Մինգեչաուրը, որը և՛ հիդրոէլեկտրակայան է, և՛ էլեկտրակայան։ Ադրբեջանը Հայաստանին մեղադրեց «Տոչկա-Ու» համակարգով էլեկտրակայանին հարվածելու մեջ։ Հայաստանին ՊՆ-ն մեղադրանքը ժխտեց։ 

Շուտով նախագահ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հրապարակեց հրթիռակոծումը ապացուցող լուսանկարներ։ Սակայն նկարներում պատկերված էր «Սմերչ», և ոչ թե «Տոչկա-Ու» համակարգերը, ինչպես հայտարարվում էր ի սկզբանե։

Լուսանկարների միայն մի զույգն էր տեղանք ցույց տալիս։ Սոցցանցերի հայ օգտատերերը լուսանկարները համարեցին կեղծ։

Որոշ վերլուծաբաններ իսկապես պնդեցին, որ նկարները կարող են բեմադրված լինել, քանի որ դրանցում որոշ տարօրինակություններ կային․ տեսանելի է հրթիռը «պահող» փայտիկ, այն թարմ տեսք ունեցող «Enerji bloklari» («Էներգամատակարարման բլոկ») ցուցանակի ուղիղ դիմացն էր ընկել, հրթիռի կողքի ասֆալտը գրեթե չէր ճաքել։

Չնայած որ այս պնդումներից ոչ բոլորն է հնարավոր ստուգել, ավելի ուշ հրապարակված վիդեոներում ու լուսանկարներում չի երևում որևէ «պահող» փայտիկ․ երևացողը, ամենայն հավանականությամբ, մետաղյա կտոր է։ Հետևաբար, չկա բավականաչափ ապացույց պնդելու համար, որ լուսանկարները բեմադրված էին։

Գազայում 2018-ին արված լուսանկարը տարածվեց որպես Մինգեչաուրի վրա հարձակում

Ադրբեջանի վրա հարձակումից անմիջապես հետո սոցցանցերում տարածվեց մի լուսանկար, որտեղ իբր ադրբեջանական ՀՕՊ համակարգը չեզոքացնում է «Տոչկա-Ու» հրթիռը։

Տեսահոլովակը, սակայն, նոր չէ․ այն ցույց է տալիս 2018-ի հարձակում Գազայում։

Մինգեչաուրի վրա հարձակման հավանականությունը նախկինում էլ է շահարկումների առիթ դարձել

Հուլիսի 16-ին, հայ-ադրբեջանական բախումների ժամանակ, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց, որ ի վիճակի է «բարձր ճշգրտությամբ» հրթիռակոծել Մեծամորի ատոմակայանը։

Ըստ ադրբեջանական կողմի, այս սպառնալիքը պատասխան էր Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանը խոցելու Հայաստանում հնչող հայտարարություններին։ Սակայն Հայաստանում որևէ պաշտոնյա նման հայտարարություն չէր արել։

Փոխարենը նման բան հայտարարել էր Վաղարշակ Հարությունյանը, ով Պաշտպանության նախարար էր 1999-2000 թթ․։ Նախկին պաշտոնյան ասել էր, որ Հայաստանը զենք ունի, որը կարող է խոցել Մինգեչաուրը։ Նրա պնդումները հիմնված էին ռուս մի գեներալի 1990-ականներին արված գաղտնի զեկույցի վրա։ Media.am-ին չհաջողվեց հաստատել այդ զեկույցի գոյությունը։

Հրադադարից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաղարշակ Հարությունյանին իր խորհրդական նշանակեց։

Օդանավակայանի կեղծ լուսանկարները տարածվեցին հայկական մեդիայում

Կեղծ պատկերներ այս օրերին տարածվեցին նաև հայկական սոցցանցերում։ Այն բանից հետո, երբ Արցախը հայտարարեց, որ հարվածել է Ադրբեջանի երկրորդ խոշորագույն քաղաքի՝ Գյանջայի ռազմական օդանավակայանին, լրագրող Արտակ Ալեքսանյանը օդանավակայանի մոլորեցնող լուսանկար հրապարակեց։ «Գյանջայի օդանավակայանը ոչնչացվեց», գրեց Ալեքսանյանը՝ հրապարակելով Լենքորանի օդանավակայանի լուսանկար։ Լենքորանը Գյանջայից 400 կմ հեռավորության վրա է գտնվում։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *