2023.11.08,

Նյուսրում

3 նոր հավելված՝ նշումներ կատարելու համար

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Մենք՝ լրագրողներս, աշխատում ենք հսկայական ծավալի տեղեկատվության հետ, դրանից դուրս բերում կարևորը, միաժամանակ ստեղծում նոր գաղափարներ, պատմություններ, անցկացնում ենք հանդիպումներ ու հեռախոսազանգեր: 

Բարեբախտաբար, այս ամենը հիշելու կամ նոթատետրերում գրելու կարիք 21-րդ դարում չկա. գոյություն ունեն հեշտ օգտագործվող հավելվածներ, որոնք պարզեցնում են մեր աշխատանքի կազմակերպչական մասը: 

Ահա գրառումներ անելու 3 նոր հավելվածներ, որոնք օգտակար են մեդիա աշխատակիցների, մասնավորապես՝ լրագրողների համար: 

Dynalist

Այս հավելվածի մեջ կարող եք հավաքել բոլոր գաղափարներն ու հղումները, որոնք ձեզ անհրաժեշտ են հոդվածի կամ ռեպորտաժի պատրաստման համար:

Հավելվածը օգտատերերին հնարավորություն է տալիս տեսակավորել նմանատիպ նշումներն ու հիպերհղումները և ստեղծում է հեշտ դիտարկվող բազմաստիճան ցուցակներ: Անգլերեն և ռուսերեն տեքստերի դեպքում այն անգամ կարողանում է առանձնացնել բոլոր նշումների ու հղումների հիմնական ասելիքը: 

Dynalist-ը նաև թույլ է տալիս վերբեռնել և կցել պատկերներ և այլ ֆայլեր ձեր նշումներին:

Այն հասանելի է Windows-ի, Mac-ի, iOS-ի, Android-ի և Linux-ի համար: Հավելվածն ունի անվճար տարբերակ, իակ վճարովի տարբերակները սկսում են ամսական 7,99 դոլարից:

Craft Docs

Այս հավելվածը օգտակար կլինի ոչ միայն լրագրողների, այլև՝ խմբագիրների համար: 

Ծրագիրը թույլ է տալիս կիսվել նշումներով այլ անձանց հետ, նրանց համար առաջադրանքներ գրել ու հետևել դրանց կատարմանը: 

Craft Docs կարող եք ներբեռնել նաև ձայնագրություններ ու տեսանյութեր, ինչի շնորհիվ հեշտանում է դրանք համաժամանակյա ռեժիմում սղագրելու հնարավորությունը: 

Այն առանձնանում է իր դիզայնով և հարմար է բոլոր նրանց համար, ովքեր հոգնել են տեքստերը սպիտակ թղթին գրելուց:

Craft Docs-ը հասանելի է Windows-ի, Mac-ի, Android-ի և iOS-ի համար: Արժեքը՝ 5 դոլար ամսական բաժանորդագրության համար: 

Joplin 

Այս հավելվածը համարվում է ամենաանվտանգներից մեկը: Լրագրողներն այս հավելվածին են վստահում զգայուն տեղեկատվություն: 

Joplin-ը ունի բոլոր ֆունկցիաները, ինչպես նախորդ հավելվածները, բայց և առանձնանում է հիշեցնելու առավելությամբ: Ծրագիրը հնարավորություն է տալիս նշումները դասակարգել ըստ կարևորության ու վերջնաժամկետների ու պարբերաբար հիշեցնում է, որ դրանք կատարելու ժամանակն է: Այն հարմար է նաև կատարվելիք հեռախոսազանգերի ու  հանդիպումների մասին հիշեցնելու համար:

Joplin-ը հասանելի է Windows-ի, Mac-ի, Linux-ի, Android-ի և iOS-ի համար: Հավելվածն այս պահին անվճար է: Ունի նաև վճարովի տարբերակ, որտեղ ավելի մեծ հիշողություն կա և ֆայլերը Joplin Cloud-ում պահպանելու հնարավորություն: 

Տիգրանուհի Մարտիրոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *