Արտակարգ դրությունը գնալով երկարում է, և լրագրողների համար անշփում աշխատանքային օրերը դառնում են տանջալի: Որոշ լրագրողներ արդեն տեղափոխվել են մարզեր, որպեսզի այդ կերպ հաղթահարեն #ՏանըՄնալու արգելքը: Մնացածները հատուկ գրաֆիկ են մշակել՝ տունն ու աշխատանքը համատեղելու:
Շատ քիչ խմբագրություններ են այս օրերին բաց իրենց աշխատողների համար։ Աշխատող խմբագրությունների տարածքում խստորեն պահպանում են կանխարգելիչ միջոցառումները:
Հեռավար աշխատողները կարոտել են խմբագրություններն ու գործընկերներին, իսկ ավելի շատ՝ իրադարձություններին դեպքի վայրից հետևելու ռեժիմին: Հենց այս օրերին են սկսել ավելի արժևորել, թե ինչքան կարևոր է մարդու հետ դեմ առ դեմ խոսելը, խնդրին տեղում ծանոթանալը և թեմաները խմբագրի ու գործընկերների հետ երկար-բարակ քննարկելը:
Լրագրողները մի քիչ էլ ուրախ են, որ, ի տարբերություն այլ ոլորտների աշխատողների, տանը մնալով բաց չեն թողել սիրած աշխատանքի ռիթմը, զարգացող թեմաներն ու աղբյուրների հետ կապերը:
Media.am-ի խնդրանքով լրագրողները լուսանկարել են իրենց նոր աշխատանքային պայմանները: Այս շարքը շարունակելի է:
Դուք էլ կարող եք դառնալ մեր հաջորդ շարքի մասնակիցը, եթե լուսանկար ուղարկեք [email protected] էլեկտրոնային հասցեին:
Հասմիկ Դիլանյան, լրագրող, Հանրային ռադիո
Նարինե Ղալեչյան, լրագրող, Ազատություն ռադիոկայան
Աղունիկ Հովհաննիսյան, լրագրող, Հայկական ժամանակ
Գևորգ Ղազարյան, սպորտային մեկնաբան, Հանրային հեռուստաընկերություն
Նելլի Լազարյան, լրագրող, FIP փաստերի ստուգման հարթակ
Հասմիկ Բաբայան, լրագրող, Mediamax Sport
Աշոտ Սաֆարյան, լրագրող, Սպուտնիկ Արմենիա
Լիլիթ Շաբոյան, լրագրող, Factor.TV
Նարեկ Սարգսյան, Ազատություն ռադիոկայանի եթերի թողարկիչ
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: