2019.04.29,

Նյուսրում

Ինտերնետ հասանելիությունը Հայաստանում թվերով

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

2018թ-ին Հայաստանում ինտերնետ օգտատերերի թիվը կազմել է 2 միլիոն 893 հազար 964, որը բնակչության շուրջ 98 %-ն է: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրամադրած տեղեկանքում նշվում է, որ այս վիճակագրության հիմքում Հայաստանի 10-74 տարեկան բնակչության քանակն է, կիրառվել է Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն տվյալ տարվա համար հաշվարկված տնային տնտեսությունների առկա բնակչության գործակիցը:

Համեմատության համար նշենք, որ 2016թ-ին ինտերնետից օգտվում էր բնակչության 64.2%-ը: 2017թ-ին աճը պահպանվել է, և ինտերնետ կապից օգտվողների թիվը անցել է 2.5 մլն-ից և կազմել բնակչության մոտ 70%-ը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տրամադրած տեղեկատվության համաձայն, ինտերնետ բաժանորդների ընդհանուր թվաքանակի մեջ ամրակցված լայնաշերտ ինտերնետ սպառողների թիվը կազմել է 348 հազար 99 կամ ընդհանուրի 12%-ը:

Շարժական ինտերնետից օգտվող բաժանորդների թիվը 2 միլիոն 545 հազար 865 է կամ ընդհանուրի 88%-ը:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տվյալներով, հանրապետության բոլոր բնակավայրերն ապահովված են շարժական կապի 2G և 3G ծածկույթով: Բնակավայրերի մեծ մասն ապահովված է 4G և 4G+ ծածկույթով: Իսկ 4G+ տեխնոլոգիայի ծածկույթով ապահովված է բնակավայրերի 88%-ը:

Հայաստանի 996 բնակավայրերում հասանելի են հանրային ամրացված հեռախոսակապի անլար և 230 բնակավայրերում հանրային ամրացված հեռախոսակապի լարային ծառայություններ:

1003 բնակավայրերից 3-ը չունի շարժական կապ չունի: 4 բնակավայր էլ չունի ամրակցված կապ, քանի որ այդ տարածքներն այլևս բնակեցված չեն:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *