Վեց ու կեսը տասից՝ ինտերնետից օգտվողները Հայաստանում

09.11.2017, Նյուսրում

Լրագրող

2016թ-ի դեկտեմբերի դրությամբ Հայաստանում ինտերնետից օգտվում է բնակչության 64.2%-ը: Ըստ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տվյալների, 2016թ-ին 2015թ-ի համեմատ ինտերնետ բաժանորդների թիվն աճել է գրեթե 10%-ով: 2015 թ-ին ինտերնետից օգտվել է բնակչության 55.29%-ը: Նախարարության կայքում հեռահաղորդակցության ու տեխնոլոգիաների ամենաթարմ տվյալները 2016թ-ի դեկտեմբերի են:

Մեկ այլ աղբյուրի՝ Հեռահաղորդակցության միջազգային  միության (ITU) տվյալներով, 2016թ-ին Հայաստանում ինտերնետից օգտվել է բնակչության 62%-ը, 2015-ին 59.1%-ը:

Նախարարության տվյալների համաձայն, Ֆիքսված (լարային) ինտերնետ կապի բաժանորդագրությունների թիվը 2016 թ-ին կազմել է 299 170, իսկ 2015թ-ին 286 319:

Առանձնացված շարժական կապով (USB մոդեմ) բաժանորդագրությունների թիվը 2015թ-ին կազմել է 212 125, 2016 թ-ին՝ 201 063: Շարժական կապով ներկայումս ծառայություններ են մատուցում 3 օպերատորներ` «ԱրմենՏելը», «Ղ-Տելեկոմը» և «Յուքոմը»: Նրանք հանրապետությանում ապահովում են 3G, 4G և 4G+ տեխնոլոգիաների վրա հիմնված շարժական կապ: Ընդ որում, 3G  ծառայությունները հասանելի են մայրաքաղաքում և մարզերում, իսկ 4G ծառայությունները՝ մայրաքաղաքում և հանրապետության խոշոր քաղաքներում:

Լայնաշերտ կապի արագություններով (3G, 4G) հեռախոսներով, թաբլեթներով և այլ գործիքներով բաժանորդագրությունների թիվը 2015 թ-ին կազմել է 1 234 437, 2016 թ-ին՝  1 611 919:

Հեռահաղորդակցության ծառայություններում ներդրումները ևս ավելացել են. 2015թ-ին եղել է մոտ 34.6 մլրդ, 2016թ-ին՝ մոտ 36.3 մլրդ դրամ: Գրեթե անփոփոխ է մնացել ոլորտի աշխատակիցների քանակը՝ 2015 թ-ին՝ 5760, իսկ 2016 թ-ին՝ 5723 մարդ:

Գայանե Ասրյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?