2019.04.19,

Նյուսրում

Ինտերակտիվ թանգարաններ․ Աբովյանի հայտնությունը

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

Արարատ լեռ և կոմիտասյան երաժշտություն, որի հնչյունների ներքո՝ Խաչատուր Աբովյանը հակված է գրասեղանին, քայլում է սենյակում, խոսում ու հայացքը հառում Արարատին։

«Ինտերակտիվ թանգարաններ» շարքի հաջորդ կանգառը Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանն է։ 2012 թվականի նոյեմբերի 19-ին, բուհի հիմնադրման 90-ամյակի առթիվ, բացվել է ՀՊՄՀ թանգարանի հիմնական ցուցադրությունը, իսկ արդեն չորս տարի անց այստեղ կիրառվել է ինտերակտիվ նորամուծություն։

Թանգարանը գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ իրականացրել է Խաչատուր Աբովյանի եռաչափ մոդելավորում, և ինչպես մի անգամ նկատել է այցելու դպրոցականներից մեկը, անհետ կորած գրողին «գտել-բերել են»։ Թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը պատմում է․ «Ես մտածում էի՝ երեխաներին կարո՞ղ ենք հասցնել ամենակարևորը։ Թանգարան այցելած երեխաներից մեկը, տեսնելով Աբովյանի եռաչափ մոդելավորումը, շուռ եկավ և ուսուցչին ասաց՝ դուք ասում էիք, թե Աբովյանը կորել է, տեսեք, գտել, բերել են»։

Ալվարդ Գրիգորյանն ասում է, որ մոդելավորման ժամանակ դժվարություններ են առաջացել Աբովյանին մարմնավորող դերասանի ընտրության հարցում։ Ինչպես հայտնի է, գրականության դասագրքերում ոչ թե Աբովյանի, այլ՝ նրա քրոջ լուսանկարի հիման վրա ստացված կերպար է։ Այցելուներից ոմանց թվում է, որ պատկերված մարդն այնքան էլ նման չէ Աբովյանին։ Քչերն են տեղյակ, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվել է մի գեղանկար՝ արված գրողի գերմանացի ընկերոջ կողմից։ Հենց սրանով են առաջնորդվել թանգարանում, երբ Աբովյանին մարմնավորող դերասանի հարցում կողմնորոշվել են։

«Ես գիտեի, որ կա մի նկար՝ արված Աբովյանի կենդանության օրոք։ Ես դա ուսումնասիրել եմ՝ դերասան ընտրելիս։ Երբեմն այցելուն ասում է՝ նման չէ։ Հարցնում եմ՝ ու՞մ։ Պատասխանում են՝ Աբովյանին։ Ասում եմ՝ տեսե՞լ եք իրեն»,- ասում է թանգարանի տնօրենը։

ՀՊՄՀ թանգարանում կա նաև աուդիոգիդ։ Թանգարանը գրանցված է izi.travel հավելվածում։ Այցելուների թվում լինում են նաւ օտարերկրացիներ։ Քանի որ համալսարանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Խանջյան-Տիգրան Մեծի խաչմերուկում, զբոսաշրջիկները շենքի կողքով անցնելիս izi.travel-ից հուշում են ստանում մոտակայքում թանգարան լինելու մասին։

«Գտնված» Աբովյանը լրացուցիչ հետաքրքրություն է ստեղծել ոչ միայն թանգարանի, այլև բուհի նկատմամբ։ Իսկ ցուցադրությունից հետո, այցելուներին այստեղից ուղղորդում են դեպի Քանաքեռում գտնվող տուն-թանգարան։

Թեմայով ընթերցեք նաև

Ինտերակտիվ թանգարաններ․ Պատրանքի և իրականության սահմանին 

Ինտերակտիվ թանգարաններ․ Ռիալթոյի կամրջի եռաչափ մոդելավորում

Գագիկ Աղբալյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *