2018.03.02,

Նյուսրում

Նվեր Մնացականյանն «Առաջին լրատվականում» է

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Հեռուստամեկնաբան Նվեր Մնացականյանը մարտի 1-ից աշխատանքի է անցել «Առաջին լրատվականում»` 1in.am-ում: Առաջարկն եղել է ինտերնետային հեռուստատեսության ղեկավարության կողմից: Նա քաղաքական և հասարակական թեմաներով հարցազրույցներ է վարելու 1in.am-ի եթերում:

«Առայժմ աշխատելու եմ այն ձևաչափով, որը ձեզ ծանոթ է հեռուստատեսությունից: Չեմ բացառում, որ հետագայում հանդես կգամ այլ նախագծերում»,- մեզ հետ զրույցում ասաց Նվեր Մնացականյանը:

2016թ.-ից հեռուստատեսային եթերից դուրս եկած մեկնաբանը պատմում է, որ ակտիվ լրագրությունից չէր հեռացել. «Հեռուստատեսությունից դուրս գալուց հետո հարաբերական հանգստի վիճակում էի և չժանգոտելու համար աշխատում էի rusarminfo.ru-ում, վարում էի հեղինակային հաղորդում»,- ասում է Մնացականյանը:

Լրագրողը խմբագրության հետ առաջին զրույցի ժամանակ պայմանավորվել է իր ստեղծագործական ազատությունը եթերում չսահմանափակելու մասին:

Նոր աշխատավայրին հարմարվելու խնդիր Մնացականյանը չունի, քանի որ նորմալ է վերաբերում աշխատանքային փոփոխություններին, հատկապես եթե պատճառներն օբյեկտիվ են լինում:

Հեռուստատեսային եթերում ամենաերկարը Նվեր Մնացականյանն աշխատել է «Շանթ» հեռուստաընկերությունում (1998-2011թթ): 2011-ին նա տեղափոխվել է Հանրային հեռուստատեսություն, որտեղ աշխատել է մինչև 2016թ.-ը:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “Նվեր Մնացականյանն «Առաջին լրատվականում» է”
  1. Արաքսյա Գևորգյան says:

    Պրոֆեսիոնալ լրագրող, փայլուն վերլուծաբան
    Ամեն անգամ Նվեր Մնացականյանի վարած հաղորդումները կամ հարցազրույցները դիտելուց հետո համոզվում եմ, որ նա փայլուն, պրոֆեսիոնալ մեկնաբան և լրագրող է, երբեք չես ձանձրանում նրան լսելուց։ Հնչեցնում է տեղին, խորքային և դիպուկ հարցադրումներ, պատասխանները լսում է առանց անտեղի ընդհատելու և դրանց իմաստը խեղաթյուրելու։ Այսօր այնքան շատ են <<ուղղակի հարց տվող>> այսպես կոչված լրագրողները, որ լուրեր կարդալն ու լսելը ուղղակի տհաճություն են պատճառում։ Այդ նորելուկներին ուղարկեք Մնացականյանի մոտ դասեր սովորելու։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *