Հայաստանյան լրատվական կայքերում 2017 թվականին ամենաշատ դիտումներն ունեցել են բանակին առնչվող պատմությունները, սննդի ոլորտի խնդիրներին վերաբերող հետաքննությունները, ներքաղաքական իրադարձությունները: Հետաքրքիր է, որ նախորդ տարվա ներքաղաքական գլխավոր իրադարձությանը՝ խորհրդարանական ընտրություններին առնչվող հրապարակումները հազվադեպ են տեղ գտել մեր դիտարկած կայքերի թոփ հնգյակներում:
Ներկայացնում ենք Ampop.am-ի, Aravot.am-ի, Սիվիլնեթի, Հետք-ի, Մեդիամաքսի և News.am-ի՝ Media.am-ին տրամադրած տվյալները՝ իրենց ամենաընթերցված նյութերի վերաբերյալ:
«Մեդիամաքս»
«Մեդիամաքս»-ում ամենաընթերցված 5 նյութերից երեքի թեմատիկան Ղարաբաղյան հակամարտությունն է:
- Աղջիկ – կամավորականի օրագիր
- Արմենակի, Ռոբերտի, Քյարամի ու Անդրանիկի վրեժը լուծած հետախույզը
- «Երազողները» ֆիլմը գտնվել է 48 տարի անց
- Վիտոն եւ Ալլահվերդին՝ Արցախի եւ Ադրբեջանի հերոսների պատմությունը
- Անիին նայող գյուղի միակ ծուխը վառ պահող տատին սպասում է
Ampop.am
Ampop.am-ը մյուս հարթակներից առանձնանում է նրանով, որ վիզուալիզացիայի, ինֆոգրաֆիկաների և մուլտիմեդիա գործիքների համադրությամբ ներկայացնում է ակտուալ և քննարկվող թեմաները: Կայքի լսարանին, ներքին խնդիրներին զուգահեռ, հետաքրքրել է նաև տարվա միջազգային տնտեսական թրենդերից մեկը՝ բիթքոինը:
- Ներառական կրթությունը Հայաստանի դպրոցներում
- ԱԺ ընտրություններ 2017. ի՞նչ, ինչո՞ւ եւ ինչպե՞ս
- Տուրիզմը Հայաստանի տնտեսությունում
- Միգրացիան Հայաստանում. Չընդհատվող արտագաղթ` միեւնույն հիմնավորմամբ
- Բացատրիր ինչ է բիթքոինը` ասես 5 տարեկան եմ
«Հետք»
«Հետք»-ը 2017-ին հանդես եկավ հայկական շուկայում վաճառվող մթերքի որակի հետաքննություններով, որոնցից երկուսը ամենաշատ դիտումներ ունեցող նյութերի շարքում են: 5 ամենաընթերցված նյութերից ևս երկուսը հետաքննություններ են:
- Մանկական և շշալցված ջրեր՝ նորմայից ցածր միկրոտարրերով և ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակով
- Հայկական ոսկու տերերը. երեք օֆշորների և Ռուսաստանի արանքում
- Պաղպաղակ՝ բուսական յուղով․ 8-ից միայն 3-ն են համապատասխանում նորմերին
- Գյումրու քաղաքապետի դուստրն ու փեսան ընկերություն են գնել Պրահայում
- Բնածին արատի պատճառով լքված Լևոնը ողջ կյանքում որոնել է ծնողներին. 28 տարի անց գտնելուց հետո նրան չեն ընդունել
Civilnet.am
CivilNet-ի հնգյակում գերիշխում են ներքաղաքական կյանքի ու երևույթների մասին հոդվածները:
- Դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները ձայներ են հավաքագրում ՀՀԿ-ի համար
- Հայու գենի սև օրը
- Հայկական Գլենդել․ մաս 1-ին
- Շարունակվող ապրիլ․ Հովհաննես Պողոսյան
- Սերժ Սարգսյանի 4117 բառերի ենթատեքստը
News.am
News.am-ի ընթերցողներին ավելի շատ հետաքրքրել է ռազմական թեման՝ ղարաբաղյան կոնֆլիկտը:
- Ադրբեջանական զոհերի թվում են հետախուզության պետ, հրամանատար. Նոր տեսագրություններ
- Անավարտ պատերազմում ընկածների հիշատակին (մաս 4)
- Երեւանում մահացած երեք երիտասարդների ինքնությունը պարզ է. նրանցից երկուսը եղբայրներ են (ֆոտո)
- Շատ վիրավորներ կան, այն, ինչ ապրիլին է եղել, այսօր էլ սկսվում է. Արցախի ՊՆ-ն հակառակորդի ձայնագրություն է հրապարակել
- Ադրբեջանի դիվերսիոն փորձը ձախողվել է. Հակառակորդի զինծառայողը գերի է ընկել
Aravot.am
«Առավոտ»-ի կայքում ընթերցված նյութերի հնգյակը հետևյալն է.
- Հրամանատար, որը լացում է զոհված զինվորի ծնունդին. «Որդուս անունը Սևակ եմ դնելու»
- «Շահենի գլխից մազ պակասեց, ես դառնալու եմ մահապարտ». Կառավարության շենքի մոտ լարված իրավիճակ է
- Ոստիկանները թքել են զոհված զինվորների ծնողների վրա
- «Գոռը հրեշ չէր, նրան հատուկ էին այդպիսին դարձրել»
- Գյումրու ծննդատանը ռեկորդային քաշով տղա է ծնվել (Ֆոտոշարք)
Մեր գործընկերների մի մասը տրամադրել են նաև իրենց յություբյան էջերի վերլուծական տվյալները:
Aravot-ի յություբյան ալիքում մեծ դիտումներ ունեն Սուրեն Սարգսյանի հարցազրույցները:
- Սվո Ռաֆի 80-անց քրոջը վաշխառուները տնից դուրս են վտարել. Սուրեն Սարգսյանի հարցազրույցը
- Միջադեպ. Գեներալ Մանվելից փող ուզեցին ու ինչ պատասխան ստացան
- Սեյրան Սարոյան. «Էլ մատնիք չի մնացե, ժողովուրդը սաղ դրել ա լոմբարդ»
- ՀՀԿ-Ծառուկյան պայքարը դեռ նոր է սկսվում. Սուրեն Սարգսյանի անդրադարձը
- «Սամվել Բաբայանին էլ, Վազգեն Սարգսյանին էլ խաբում էին»
CivilNet-ի լսարանի նախընտրած հինգ նյութերում ամենաշատ դիտումներն ունի 2016-ի ապրիլյան դեպքերին անդրադարձը:
- Ապրիլ 2016․ վերհիշելով Քառօրյա պատերազմը
- Ազատամարդ․ առանց ոտքերի տաքսիստը
- Անկոչ հյուրեր՝ Հաց բերողի տանը
- Պահպանելով հինն ու ստեղծելով նորը․ Հայկ Բիանջյան
- Հայերի կերպարը Թուրքիայում
«Հետք»-ի յություբյան ալիքից նախընտրումները տարբեր են եղել. սոցիալական ու մարդկային պատմություններ: Իսկ ամենաշատը դիտվել է «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի հետ հարցազրույցը:
- Հարցազրույց Արթուր Սարգսյանի հետ
- Հայաստանի ամենաթանկ տները
- Երեւանի կոշիկ փայլեցնողը
- Արցախի պաշտպանության բանակի դիպուկահարները շարքից հանել են հակառակորդի երկու տեսախցիկներ
- 15֊ամյա բիզնեսմենը
Լրատվամիջոցների ընտրությունը կատարել է media.am-ը՝ հաշվի առնելով կայքերի ազդեցիկությունը, լսարանն ու բովանդակությունը: Այս տարի տեխնիկական պատճառներով մեզ տվյալներ չեն տրամադրել azatutyun.am-ն ու tert.am-ը: Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին՝ իրենց ամենաընթերցված նյութերի ցանկը տրամադրելու համար:
Նախորդ տարիների ամենաընթերցված հոդվածների մասին հրապարակումները նույնպես հասանելի են՝
2014-ի ամենաընթերցված նյութերի հնգյակները ըստ 5 կայքերի
2015-ի ամենաընթերցված նյութերի հնգյակները ըստ 7 կայքերի
Ամենաընթերցվածները. ապրիլյան քառօրյան ու Սասնա ծռերը՝ 2016 թվականի թրենդ
Գագիկ Աղբալյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: