Հայաստանի համար 2016 թվականի նշանակալի իրադարձություններից երկուսը՝ ապրիլյան պատերազը ու ամռանը «Սասնա Ծռեր» զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավումը հայկական մեդիայի օնլայն հարթակում ընդհանուր առմամբ ամենամեծ դիտումներն ունեն:
Դատելով կայքերի ներքին մոնիտորինգների արդյունքներից, հայ մեդիաօգտագործողների համար ամենազգայուն թեման բանակն է, Արցախի անվտանգությունը և ներքին խնդիրները: Մյուս կողմից, Հետք-ի պարագայում լավագույն հնգյակի երեք հոդվածները հետաքննություններ են:
Ներկայացնում ենք Aravot.am-ի, Armtimes.com-ի, A1plus.am-ի, Սիվիլնեթի, Հետք-ի, Մեդիամաքսի, News.am-ի և Tert.am-ի՝ Media.am-ին տրամադրած տվյալները՝ իրենց ամենաընթերցված նյութերի մասին:
Aravot.am
- Հրապարակվել են զոհված հայ զինծառայողների անունները. «Ցավում ենք ու հպարտանում»
- Ի՞նչ է կատարվել Հադրութում՝ գեներալ Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ. Սուրեն Սարգսյանի հարցազրույցը Վահան Բադասյանի հետ (տեսանյութ)
- Թալիշը՝ ադրբեջանցիների մեկօրյա այցից հետո. «Ֆոտոլուրի» ֆոտոռեպորտաժը (ուշադրություն. դաժան կադրեր են)
- Ընկերներին ասել է՝ փախեք, ես դրանց կպահեմ, ու Ադամին գտել են սպանված. «Լույսի շող» Ադամի հոգեհանգիստը (տեսանյութ, ֆոտոշարք)
- ՊՆ-ից չեն հերքում՝ հայկական կողմը վերադարձրել է քառօրյա պատերազմում կորցրած որոշ դիրքեր
Armtimes.com
- Երևանում գազելներ այլեւս չեն լինի, իսկ երթուղայինների տոմսը կլինի միասնական
- Մենակ՝ ընդդեմ մաֆիայի. «Քանի ես կամ, դու չես հաղթելու»՝ Մամիաշվիլու խոսքերը՝ Միհրանին
- 12-րդ դասարանցիները կընտրեն երեք առարկա եւ կպատրաստվեն բուհական քննություններին
- Առողջապահության նոր փոխնախարարը հրաժարվել է քարտուղարուհուց, գործի է գնում հեծանիվով
- Հերոս Հարություն Բադալյանը վիրավոր ոտքով 7 րոպեում 3 ադրբեջանցի է ոչնչացրել
A1plus.am
- Վիրավոր զինվորից հոսպիտալը մոր անձնագիրն է որպես գրավ վերցրել
- Բագրատաշենի անցակետից մեքենաները հետ են ուղարկում
- Ցուցարարները հեռացան Բաղրամյանից
- Սերժ Սարգսյանին ժամանակ է տրված մինչև օգոստոսի 4-ը, ժամը 18.00. Սիվիլնեթ
- Ուղիղ. Քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են մարդկանց
Civilnet.am
- Իրավիճակը ղարաբաղյան առաջնագծում. ապրիլի 3
- Իրավիճակը ղարաբաղյան առաջնագծում, ապրիլի 4
- Մարտակերտը՝ ծանր հրետակոծության տակ
- Իրավիճակը ղարաբաղյան առաջնագծում, ապրիլի 5
- Հայ ազգը թացը չորից տարբերում է, Հայկ Մարությանի զրույցը Խորենացի պողոտայում
Հետք
- Վայրագություններ՝ Թալիշում (ԶԳՈւՇԱՑՈՒՄ. հրապարակված է գնդակահարված անձանց լուսանկար
- Նրբերշիկներ՝ աղիքային ցուպիկով և նորմայից 800 անգամ ավելի մանրէներով․ լաբորատոր փորձաքննության արդյունքները
- Կաթնաշոռ՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերի, բորբոսասնկերի անթույլատրելի քանակով
- 13-ամյա տղան հաց է թխում, խմորեղեն պատրաստում, ճաշ եփում, կար անում և երազում, որ մայրը տեսնի
- Փնտրվում է գնորդ, կամ Գագիկ Խաչատրյանի որդիների շքեղ առանձնատունը Լոս Անջելեսում
Մեդիամաքս
- Ռուբեն Վարդանյան.«Երկրորդ շանս չենք ունենալու»
- «Մոնումենտցի Կյաժը»՝ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը
- Ռուբեն Վարդանյան. Վերջին պատերազմը պարտադրում է բաց խոսել
- Գեորգի Առուստամյան ՝ դիրքը հետ բերած զինվորը
- Պետք է սիրել սովորենք, ասում է հայտնի լուսանկարի հերոսուհին
News.am
- Ադրբեջանական սպանված հատուկ ջոկատայինները՝ Մատաղիսի հատվածում (18+)
- Ադրբեջանական վայրագությունները Թալիշում (18+)
- Մահացել է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը
- Շփման գծից վերջին նորությունները՝ արտահերթ թողարկմամբ
- Անհետ կորած 23-ամյա Ինեսային 3 օր անց գտել են. որտե՞ղ է նա եղել
Tert.am
- ԼՂՀ ՊԲ–ն խոցել է հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական ուղղաթիռը
- ԱԻՆ-ը Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից նոր տվյալներ է հրապարակել. կա 2 զոհ, 8 տուժած (լուսանկարներ, տեսանյութեր)
- Մանկավարժականի ուսանողուհին՝ 21-ամյա Ջուլիետան, ինքնասպանությունից առաջ նամակ էր գրել իր ծանոթին՝ նշելով պատճառը
- Պավել Մանուկյանի և որդու վիճակը գնահատվում է ծանր
- Մի խումբ զինված անձինք մտել են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվողներին. ԱԱԾ
Կայքերի մի մասը մեզ են տրամադրել նաև իրենց յութուբյան էջերի մոնիտորինգի տվյալները: Դրանք էլ վկայում են, որ «Սասնա Ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման և դրան հաջորդող իրադարձությունների ուղիղ հեռարձակումները, ինչպես նաև դրանց շրջանակներում քաղաքական հարցազրույցները ամենամեծ հետաքրքրությունն են գրանցել լսարանի մոտ:
Օրինակ A1plus-ի յութուբյան էջում 5 ամենաշատ դիտումներ ունեցող տեսանյութերը, առանց բացառության, Երևանի Խորենացի փողոցում տեղի ունեցող իրադարձությունների մասին են պատմում: Դրանք 6 օրվա տարբերությամբ՝ հուլիսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում լրատվամիջոցի կողմից ապահոված ուղիղ եթերով հեռարձակումներն են:
- 20.07.16.Ուղիղ. Խորենացի փողոցն այս պահին
- 26.07 Խորենացի փողոց, օր 10
- 23.07.16 ԶԼՄ-ները մտնում են ՊՊԾ տարածք
- 25.07 Խորենացի փողոց, օր 9
- 22.07 Ուղիղ միացում Էրեբունիից
Սիվիլնեթի յութուբյան ալիքում ամենաշատ դիտված նյութերը նույնպես ուղիղ հեռարձակումներ են՝ արված ՊՊԾ գնդի գրավման օրերին։
- LIVE. Էրեբունու ոստիկանության գնդի մոտ, հուլիսի 20
- LIVE. Էրեբունու ոստիկանության գնդի մոտ, հուլիսի 17
- LIVE. Էրեբունու ոստիկանության գնդի մոտ. հուլիսի 22
- LIVE. ՊՊԾ գնդի շուրջ, օր 11
Aravot-ի լսարանի ուշադրության կենտրոնում են գտնվել ներքաղաքական այլ իրադարձություններ.
- ՎահանԲադասյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին
- Հայհոյեցին Սերժ Սարգսյանին (18+)
- Սուրեն Սարգսյանի զրույցը Վահան Բադասյանի հետ
- Սուրեն Սարգսյանի հարցազրույցը՝ Ռուբեն Հախվերդյանի հետ
- Սուրեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը Վահան Բադասյանի հետ. կոչ իշխանություններին
Գագիկ Աղբալյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: