BBC-ի արաբական ծառայության լիդ տնօրեն (Lead Director) Էդմոնդ Սաբելլան Media.am-ի խնդրանքով հակամարտության գոտում աշխատող լրագրողների համար կազմել է անվտանգության կարճ ուղեցույց:
1.Ականներից խուսափելու համար քայլեք միայն պինդ մակերեսով ծածկույթի վրայով (ասֆալտ, քար, սալաքար, սառած հող) եւ ուշադիր նայեք, թե արդյոք ձեր շրջակայքում «Ական» գրառմամբ նշաններ չկան:
2.Այնպես կայանեք ձեր ավտոմեքենան, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանաք արագ լքել տարածքը:
3.Վտանգի պահին մի պատսպարվեք ավտոմեքենայում, դռների հետևում կամ ավտոմեքենայի երկու կողմերում: Թաքնվեք առջևում, հետնամասում կամ ավտոմեքենայի շարժիչի մոտ:
4.Մի խորացեք հակամարտության գոտում: Դուք միշտ կարող եք օգտագործել տեսախցիկի «zoom in» հնարավորությունը:
5.Կրեք սաղավարտ և զրահաբաճկոն:
6.Ձեզ հետ ունեցեք ջուր, շոկոլադ կամ բանան:
7.Ձեզ հետ ունեցեք առաջին բուժօգնության պարագաներով դեղարկղ:
8.Եթե ձեր գործընկերներից մեկը վիրավորվել է, համոզվեք, որ անվտանգ է նրան մոտենալն ու օգնելը: Թաքնված դիպուկահար կարող է լինել, որը հենց ձեզ է սպասում:
9.Շատ իրեր մի վերցրեք ձեզ հետ: Տեսախցիկը, միկրոֆոնն ու մարտկոցները բավական են:
10.Կրեք տաք հագուստ և ջրակայուն/արշավային կոշիկներ:
11. Միայնակ մի գնացեք հակամարտության գոտի:
12. Խոսեք բանակի հետ և միշտ թույլտվություն հարցրեք:
13. Մինչև հաստատ կհամոզվեք, որ տեղանքն անվտանգ է, խորհրդակցեք տեղացիների և պաշտոնյաների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: