2013.04.15,

Նյուսրում

Միջազգային նոր լրատվական հեռուստաալիք` «i24 news»

Մինչ ամառ նախատեսվում է նոր հրեական միջազգային լրատվական հեռուստաալիքի բացում «i24 news» անվամբ, որը կհեռարձակվի երեք լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն և արաբերեն:

«Հեռուստաալիքը նպատակ ունի նոր տեսանկյունից ներկայացնել հրեական   հասարակության գոծունեությունն իր բոլոր կողմերով` եղած բացը լրացնելու համար»,- ասել է հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Ֆրանկ Մելուլը:

Նոր տեղեկատվական ալիքը համաշխարհային անցուդարձը կհեռարձակի Միջին Արևելքի սրտից` Ջաֆա նավահանգստային գոտուց, որը մայրաքաղաք Թել–Ավիվի տարածքում է:

Հեռուստաալիքի անվանումն իր մեջ պարունակում է երեք կարևոր բաղադրիչներ. i-ն ներկայացնում է այն ամենատարբեր որակները, որոնք բնութագրում են ալիքը` international(միջազգային), independence(անկախություն), information(տեղեկատվություն), individu(անհատ), innovation(նորություն), interactivite(փոխհամագործակցություն), 24-ը`շուրջօրյա հեռարձակում և news-ը`լուր:

Նոր հեռուստալիքը հավակնում է մրցակցության մեջ մտնել այնպիսի լրատվական հեռուստալիքների հետ ինչպիսիք են`«France 24» և «Al Jazzira»-ն:
«i24 news»-ը կունենա նաև իր ինտերնետային կայքը երեք լեզուներով, որը հեռուստաալիքի պարունակությունն ամբողջությամբ կառաջարկի այցելուին` i24news.tv հասցեում:

Հեռուստաալիքն իր արտադրանքը կներկայացնի հրեական Middle East News ընկերության միջոցով:

«i24 news»-ի ֆինանսավորումը կատարել է ֆրանս- իսրայելական գործարար  Պատրիկ Դրահին, որը Ֆրանսիայում հայտնի «Numericable» և Իսրայելում «Hot»  ընկերությունների` հեռուստաալիքների ու բջջային հեռախոսների ցանցի գլխավոր սեփականատերն է:

Պատրաստեց` Մետաքսե Պետրոսյանը
Ըստ` Ֆրանսպրեսի նյութերի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *