Ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական հանդիպումը Կապանում լուսաբանել է տեղական երկու հեռուստաընկերություններից մեկը։
Սյունիքի մարզում հեռարձակման արտոնագիր ունեցող «Սոսի» հեռուստաընկերությունը` իր «Լուրեր» լրատվական ծրագրում Կապան Րաֆֆի Հովհաննիսյանի այցի մասին պատմող ռեպորտաժ է հեռարձակել:
Հեռուստաընկերության տնօրեն Վահե Սարգսյանն ասում է, որ հեռուստաընկերությունը ինչպես աշխատում էր նախընտրական շրջանում, այնպես էլ աշխատում է հետընտրական այս ժամանակահատվածում` առանց որեւէ փոփոխությունների: «Սոսիի» եթերով հեռարձակված տեսանյութով հեռուստադիտողներին ընդհանուր ներկայացվել է Կապանի հանդիպման ընդհանրացնող ամբողջական պատկերը` Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթներից հատվածներ ներառելով: «Սոսի»-ի եթերում հեռարձակվել էր նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի Գորիս կատարած այցը:
Կապանի «Խուստուփ TV» մալուխային հեռուստատեսությունը չի լուսաբանել Րաֆֆի Հովհաննիսյանի կապանյան հանդիպմանը: «Մենք չենք անդրադարձել նախընտրական գործընթացներին եւ չենք ցանկանում անդրադառնալ նաեւ հետընտրական ընթացքին»,- ասում է «Խուստուփ TV»-ի տնօրեն եւ գլխավոր խմբագիր Սասուն Մանուկյանը:
Մերի Սողոմոնյան, Կապան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: