Ով և ինչ սկզբունքներով պետք է ղեկավարի Հանրային ռադիոն

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Հունիսի 5-ին Հանրային հեռարձակողի խորհուրդը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար դիմած չորս մասնակիցներից ոչ ոքի հաղթող չճանաչեց։ Գարեգին Խումարյանը Հանրային ռադիոն ղեկավարել է 2019թ․-ից 2024թ․-ը ու թեկնածուների շարքում էր։ Խումարյանը մասնակցելու է նաև նոր հայտարարվելիք մրցույթին։

«Խնդիրը ոչ այնքան ռադիոյի տնօրեն ընտրելն էր, որքան ինձ չընտրելը»,- ասում է Խումարյանը։ Ըստ նրա Հանրային հեռարձակողի խորհրդի հետ իր տարաձայնությունները կապված են հանրային հեռարձակման բնույթի հետ՝ «պետական մարմինների աշխատանքը լուսաբանելու մոտեցումների վերաբերյալ, սահմանամերձ շրջանների խնդիրները լուսաբանելու վերաբերյալ, էն հարցի վերաբերյալ, թե ընդհանրապես ով կարող է լինել Հանրային ռադիոյում և չի կարող լինել Հանրային ռադիոյում, էն հարցի շուրջ, թե ովքեր կարող են ներգրավված լինել Հանրային ռադիոընկերության հաղորդումների մեջ և չլինել՝ խոսքը էքսպերտային համայնքի ներկայացուցիչների մասին է»։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *