Գրադարանում. Աննա Հակոբյան

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Մեկ ամսվա ընթացքում երկու անգամ առիթ եղավ խոսելու պետական կառույցների՝ լրագրողների աշխատանքային ազատությունը սահմանափակելու մասին: Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու նախագիծը շուտով օրենք կդառնա, Երևանի քաղաքապետարանն էլ փորձում է սահմանափակել իր շենքում լրագրողների տեղաշարժը:

Պետական կառույցներում, պետական պաշտոնյաների, պաշտոնական տեղեկատվության հետ լրագրողների աշխատանքի մասին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գրադարանում զրուցում ենք «Հայկական Ժամանակ»-ի խմբագիր Աննա Հակոբյանի հետ:

Նա ասում է, որ լրատվական դաշտում գործում է յուրահատուկ մենաշնորհ. կան լրատվամիջոցներ, որոնք սպասարկում են պետական կառույցներին և այն չափով, որը ճիշտ են համարում գործող իշխանությունները: Իսկ մամուլի առջև դռները փակելու որոշումն ավելի շատ վնասելու է ազատ մամուլին և լայն իմաստով՝ հասարակությանը:

Պետական կառույցների ու լրագրողների շփման բաց աղբյուրը մնում են գրավոր հարցումները: Բայց փորձը ցույց է տալիս, որ գրավոր հարցերին պետական մարմինները կա՛մ ընդհանուր պատասխաններ են տալիս, կա՛մ պատասխանում հարցի հետ ոչ մի կապ չունեցող տեղեկությամբ:

Լրագրողի աշխատանքի խոչընդոտումներին դիմակայելու համար լրատվամիջոցները պետք է համախմբվեն: Բայց Աննայի կարծիքով՝ դժվար լինի համախմբում:

Գրադարանի դարակում

Փակ դռները բացելը լրագրողի աշխատանքի մաս է: Այդ մասին է 1999-ին նկարահանված The Insider (Մարդը ներսից) ֆիլմը: Ֆիլմում խաղում են Ալ Պաչինոն և Ռասել Քրոուն:

Այն պատմում է ԱՄՆ-ում ամենահայտնի լրագրողական հետաքննություններն իրականացնող հեռուստատեսային նախագծի՝ «60 րոպե»-ի, աշխատանքի մասին: Լրագողների թիմն ու ծխախոտային ընկերություններից մեկից հեռացած գիտնականն ապացուցում են, որ ծխախոտը նիկոտինային կախվածություն է առաջացնում, իսկ կորպորացիաները դա թաքցնում են հասարակությունից:

Սա իրական պատմություն է, որի հիմքում հետաքննող լրագրող Մարի Բրեների «Մարդ, որը չափազանց շատ բան գիտեր» հոդվածաշարն է: Այսինքն, լրագրողի գործը դարձել է մեծ հոլիվուդյան ֆիլմի սցենար: Այն հիշեցնում է, որքան կարևոր է հանրային նշանակության աղբյուրը մինչև վերջ պաշտպանելն ու բացելը բոլոր  փակ դռները:

Գեղամ Վարդանյան
 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

2 Responses to “Գրադարանում. Աննա Հակոբյան”
  1. Լիլիկ Ստեփանյան says:

    շնորհակալություն
    ՄՆԿ, Գեղամ ջան՝ շնորհակալությո՜ւն… ես և իմ ուսանողները սիրով հետևում ենք Ձեր նորաստեղծ հաղորդաշարի թողարկումներին… բարոոոոոով… անխափաաաաան…

    1. Gegham says:

      Շնորհակալ եմ Լիլիկ ջան…
      Շնորհակալ եմ Լիլիկ ջան…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *