Դոքսինգ, թրոլինգ, սեկտորինգ, կիբեռհետապնդում, կիբերբուլինգ, սպառնալիքներ։ Սա կին լրագրողների դեմ օնլայն տարածքում բռնության տեսակների ոչ ամբողջական ցանկն է։ Կանայք անհամեմատ շատ են ենթարկվում կիբերբռնության, քան տղամարդիկ։
Ինչպե՞ս ճանաչել այս կիբեր պահվածքները և ինչպե՞ս հակազդել դրանց, ո՞ւմ դիմել, հնարավո՞ր է արդյոք պաշտպանվել օնլայն տարածքում։ Ինչ իրավիճակ է Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում։ Ինչ փորձառություններով կարող ենք կիսվել միմյանց հետ։ Ինչո՞ւ է կարևոր, որպեսզի լրատվամիջոցներն ունենան գենդերային հավասարություն ապահովող կանոնակարգ։
Այս հարցերը և կին լրագրողների դեմ հարձակման դեպքերը մեր չորս երկրներից կքննարկվեն հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին։
Հանդիպումը կվարի ուկրաինական «Կանայք մեդիայում» ՀԿ-ի նախագահ Լիզա Կուզմենկոն։ Նա նաև կներկայացնի «Թերագնահատված ռիսկեր. ուկրաինացի լրագրողների դեմ գենդերային արշավը» հետազոտության արդյունքները։
Հանդիպման մասնակցության հղումը ստանալու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: