Դոքսինգ, թրոլինգ, սեկտորինգ, կիբեռհետապնդում, կիբերբուլինգ, սպառնալիքներ։ Սա կին լրագրողների դեմ օնլայն տարածքում բռնության տեսակների ոչ ամբողջական ցանկն է։ Կանայք անհամեմատ շատ են ենթարկվում կիբերբռնության, քան տղամարդիկ։ 

Ինչպե՞ս ճանաչել այս կիբեր պահվածքները և ինչպե՞ս հակազդել դրանց, ո՞ւմ դիմել, հնարավո՞ր է արդյոք պաշտպանվել օնլայն տարածքում։  Ինչ իրավիճակ է Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում։ Ինչ փորձառություններով կարող ենք կիսվել միմյանց հետ։ Ինչո՞ւ է կարևոր, որպեսզի լրատվամիջոցներն ունենան գենդերային հավասարություն ապահովող կանոնակարգ։ 

Այս հարցերը և կին լրագրողների դեմ հարձակման դեպքերը մեր չորս երկրներից կքննարկվեն հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին։ 

Հանդիպումը կվարի ուկրաինական «Կանայք մեդիայում» ՀԿ-ի նախագահ Լիզա Կուզմենկոն։ Նա նաև կներկայացնի «Թերագնահատված ռիսկեր. ուկրաինացի լրագրողների դեմ գենդերային արշավը» հետազոտության արդյունքները։ 

Հանդիպման մասնակցության հղումը ստանալու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը։