Պատերազմի ազդեցությունը բնապահպանության վրա Սև Ծովի ավազանում. դասընթաց լրագրողների համար

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Արևելյան Եվրոպայի երկխոսություն ծրագիրը հրավիրում է լրագրողներին, բլոգերներին, մեդիա ակտիվիստներին մասնակցելու «Բնապահպանական խնդիրները Սև Ծովի տարածքում պատերազմի ժամանակներում» դասընթացի։

Դասընթացը տեղի կունենա Վրաստանի Բաթումի քաղաքում, հունիսի 26-28-ը։

Սև Ծովի ավազանում բնապահպանական հարցերը մեծ մարտահրավեր են դառնում վերջին տարիներին։ Հիմնական խնդիրներից է ջրի աղտոտումը, սահմանվածից շատ ձկնորսությունը, կենսաբազմազանության կորուստը, կենսամիջավայրի կորուստը և այլն։

Պատերազմներն այս հարցերը էլ ավելի են վատթարացրել։ Թեև այս հարցը պատշաճ  ուշադրության չի արժանանում, բայց այն կարող է հանգեցնել սուր բնապահպանական և սոցիալ-տնտեսական հետևանքների։

2022 թվականի ամառվանից հավաքագրվում են փաստեր, որ հազարավոր դելֆիններ են սատկել ականների պայթումների հետևանքով։

Եվ սա միայն մի օրինակ է, պատերազմի և բնապահպանության հարցերի կապվածությայն մասին հազարավոր փաստեր կան։

Երեքօրյա դասընթացի ընթացքում կքննարկվի զինված բախումների ազդեցությունը բնության վրա՝ կենտրոնանալով լրագրողների դերի վրա որպես իրազեկման բարձրացման և կայուն զարգացման հնարավորություններ առաջարկող գործող անձանց։

Դասընթացի աշխատանքային լեզուն անգլերենն է։ Մասնակցությունը բոլոր երեք օրերի ծրագրին պարտադիր է։

Մասնակիցները պետք է պարտաստեն և հրապարակեն թեմայով նյութ իրենց լրատվամիջոցում։

Բոլոր ծախսերը հոգում է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը։

Դիմել կարող են Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիները (Ուկրաինա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա)

Հայտարարության այլ մանրամասները կարելի է կարդալ այստեղ։

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝ մինչև հունիսի 4-ը։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *