Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) աշխատանքի է հրավիրում թարգմանչի՝ Media.am կայքի անգլերեն տարբերակը պատրաստելու և խմբագրելու համար։ Media.am-ը մեդիա դաշտի վերլուծությունների, լրագրողական էթիկայի, մեդիագրագիտության թեմաներով մասնագիտացած յուրահատուկ հարթակ է, որն աշխատում է 2000թ․-ից։
Աշխատանքի նկարագրություն`
- Կայքի անգլերեն տարբերակի համար ընտրել ու թարգմանել Media.am-ի հոդվածները,
- Նյութերը թարգմանելիս անհրաժեշտության դեպքում կրճատել կամ ավելացնել տեքստային հատվածներ, որոնք անհրաժեշտ կլինեն անգլիալեզու լսարանին՝ թեման ամբողջությամբ ընկալելու համար,
- am կայքի անգլերեն տարբերակում հրապարակել թարգմանված հոդվածները,
- սերտորեն աշխատել ՄՆԿ թիմի հետ, աջակցել լրացուցիչ պարտականությունների կատարմանը։
Մասնագիտական և աշխատանքային պահանջներ`
- բարձրագույն կրթություն և առնվազն հինգ տարվա փորձ թարգմանության ոլորտում, լրագրության, մեդիայի կամ հարակից այլ ոլորտներում աշխատանքային փորձը ցանկալի է,
- անգլերենին, որպես մայրենի լեզվի տիրապետելը ցանկալի է,
- լրագրողական նյութ թարգմանելու և խմբագրելու գերազանց հմտություններ,
- հաղորդակցվելու գերազանց ունակություններ, բանավոր և գրավոր հայերենի գերազանց իմացություն,
- թիմային աշխատանքի և վերջնաժամկետները պահպանելու ունակություն, ինքնուրույն և արդյունավետ աշխատելու կարողություն,
- ստեղծարարություն, հետաքրքրասիրություն, քննադատական մտածողություն:
Աշխատանքը նախատեսում է օրական մինչև 4 ժամ զբաղվածություն։ Աշխատել կարելի է հեռավար։
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2023թ․ մայիսի 5-ը:
Հայտը պետք է ներառի հայերեն կամ անգլերեն ինքնակենսագրությունը, հետաքրքրվածության նամակը և երեք գործատուի կոնտակտային տվյալները, ովքեր կարող են երաշխավորել հայտը ներկայացնողի համար:
Հայտերն ուղարկել [email protected] էլ. հասցեին` թեմա դաշտում նշելով “Media.am Editor-Translator”։
Միայն երկրորդ փուլ անցած թեկնածուները կտեղեկացվեն և կհրավիրվեն հարցազրույցի:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: