Լրագրողական նյութերի մրցույթ բաց կառավարման գործընկերության շրջանակում

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Բաց կառավարման գործընկերության շրջանակում կազմակերպում է ԲԿԳ արժեքներին և հիմնախնդիրներին առնչվող լավագույն թեմատիկ նյութերի մրցույթ։

Մասնագիտական ժյուրիի կողմից հաղթող ճանաչված լրագրողները կստանան դրամական պարգև.
1-ին տեղի համար՝ 200.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը),
2-րդ տեղի համար՝ 100.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը),
3-րդ տեղի համար՝ 50.000 ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերը)։
 
Լրագրողական նյութերը կարող են լինել 2021 թվականի մայիսի 10-ից 2022 թվականի մայիսի 10 ընկած ժամանակահատվածում հրապարակված աշխատանքներից։
 
Դրանք պետք է վերաբերեն Բաց կառավարման գործընկերությանը և ՀՀ ստանձնած հանձնառություններին կամ ԲԿԳ գործողությունների ծրագրերի իրականացման ընթացքին և արդյունքներին, ազդեցությանը, բացթողումներին և այլն։ նյութերի թեմաները կարող են ընդգրկել նաև ԲԿԳ արժեքները՝ տեղեկատվության ազատություն, հաշվետվողականություն, մասնակցություն, նորարարություն և այլն։
 
Նյութերը խնդրում ենք ուղարկել [email protected] հասցեին, նամակի վերնագրում գրելով «ԲԿԳ մրցույթ»։ Նամակում անհրաժեշտ է նշել։
 
  • հրապարակված նյութի ամսաթիվը,
  • վերնագիրը,
  • նյութը հրապարակած լրատվամիջոցի անվանումը,
  • հրապարակման հղումը,
  • հեղինակի անուն, ազգանունը։
 
Նյութերի ներկայացման վերջնաժամկետը մինչև սույն թվականի մայիսի 21-ն է։
 
Հանդիպումն իրականացվում է Բաց կառավարման գործընկերության աջակցությամբ՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավովող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *