«Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ/TAAP» ծրագրի շրջանակում Ինֆորացիայի ազատության կենտրոնը մայիսի 5-7-ը Երևանում կազմակերպում է կարողությունների զարգացման եռօրյա դասընթաց և մրցույթ լրագրողների համար։
Դասընթացը վարում են գնումների խորհրդատու, գնումների ոլորտի փորձագետներ Անի Թորոսյանը և Արմեն Սարգսյանը, ֆինանսական ոլորտի փորձագետ, հետազոտող Ղարիբ Հարությունյանը և CivilNetCheck թիմի ղեկավար Անի Գրիգորյանը։
Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել պետական գնումների թեմայով լրագրողական նախագծերի մրցույթի և ստանալ մինչև 100.000 ՀՀ դրամ սեփական նախագիծն իրականություն դարձնելու համար։
Առաջին երկու օրերին դասընթացին կարելի է միանալ նաև առցանց եղանակով։
Ծրագիրը փոխհատուցում է մարզային մասնակիցների ճանապարհածախսը։ Դասընթացի օրակարգն ու մասնակցության մանրամասները կներկայացվեն գրանցված մասնակիցներին։
Թեմաների շրջանակը, մասնակցության և գրանցման պայմանները այստեղ են։ Գրանցման առցանց թերթիկը այստեղ է։ Վերջնաժամկետը՝ մայիսի 3-ը ներառյալ։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 091 700 974 հեռախոսահամարով Մանե Մադոյանին։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: