Շարունակվում է 2022-2023 ուսումնական տարվա բուհերի ընդունելության հայտերի ընդունումը: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է մայիսի 10-ը:
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի (ԲՊՀ) լրագրության բաժին կարելի է ընդունվել՝ հանձնելով Հլգ (գրավոր) և Օտլ(գրավոր) քննությունները։
ԲՊՀ «Լրագրություն» կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս սովորել՝
- հեռուստալրագրություն
- ռադիոլրագրություն
- մուլտիմեդիա լրագրություն
- ֆոտոլրագրություն
ինչպես նաև մասնագիտացված լրագրություն՝
- բնապահպանական լրագրություն
- իրավական լրագրություն
- արվեստի լուսաբանում
- սպորտային լրագրություն և այլն։
Դու կուսումնասիրես լրագրություն մասնագիտությունը՝ 2 օտար լեզվի (ուսանողի ընտրությամբ) խորացված ուսուցմամբ:
Կարող ես սովորել՝
- անգլերեն
- ֆրանսերեն
- գերմաներեն
- թուրքերեն
- ադրբեջաներեն
- պարսկերեն
- չինարեն և այլ լեզուներ։
Ավարտելով լրագրության բաժինը՝ դու կաշխատես
- հեռուստատեսությունում
- ռադիոյում
- տպագիր և առցանց պարբերականներում
- լրագրողական կազմակերպություններում
- տարբեր ընկերությունների հանրային կապերի բաժիններում:
Դու հնարավորություն կունենաս մասնակցելու ուսանողական շարժունության և փոխանակման ծրագրերին և ուսումնառելու ԲՊՀ գործընկեր արտասահմանյան համալսարաններում։
Կանցնես պրակտիկա տարբեր ԶԼՄ-ներում, լրագրողական կազմակերպություններում, ինչպես նաև գերատեսչությունների և մասնավոր ընկերությունների լրատվական ծառայություններում։
Քեզ կդասավանդեն լրատվամիջոցների ղեկավարներ, խմբագիրներ, մեդիա փորձագետներ և գործող լրագրողներ։
«Լրագրություն» կրթական ծրագրի այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։
Հետադարձ կապ՝
Հեռ.՝ (+37460) 830-121/ 2-62, Էլ.փոստ՝ [email protected] ; [email protected]
Կայք՝ https://bit.ly/3OHHaLC
Ես ցանկանում եմ դառնալ լրագրող
Ես ցանկանում եմ դառնալ լրագրող