Ապրիլի 28-ին, ժամը 16։00-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում (Արշակունյաց 3ա, վերջին հարկ) կներկայացվի «Քովիդ-19-ի լուսաբանումը» թեմայով էլեկտրոնային հայերեն դասընթացը գործող և սկսնած լրագրողների, դասախոսների և թեմայով հետաքրքրված մասնագետների համար։
Հանդիպմանը կազմակերպիչները կներկայացնեն դասընթացի նպատակը, ուղղությունները, ակնկալվող արդյունքները։ Էլեկտրոնային դասընթացը ոչ միայն Covid-19-ի, այլև ընդհանրապես համաճարակների գրագետ և անվտանգ լուսաբանման թեմայով է։
Դասընթացը բաղկացած է 5 մոդուլներից, որոնցից յուրաքանչյուրն առանձին է իր ուղղվածությամբ, գործնական առաջադրանքներով, որոնք հիմնականում թեստերի ձևաչափով են և ստուգում են մասնակիցների տեղեկացվածությունը։
Դասընթացի ավարտին լրագրողները կծանոթանան․
- Covid-19-ին՝ որպես հանրային առողջապահական հիմնախնդիր, թե ինչպես կարելի է արձագանքել էթիկական և գործնական մարտահրավերներին համաճարակներ ու համավարակներ լուսաբանելիս,
- ինչպես Covid-19 ինֆոդեմիայի պայմաններում ստեղծել ճշգրիտ, ստուգված տեղեկություններ,
- Covid-19-ի դեմ պատվաստանյութերի ստեղծման հիմքում ընկած գիտությանը,
- իրենց դերին՝ որպես լրագրող, որը լուսաբանում է պատվաստանյութերի կարևորությունը հանրային առողջապահության համար։
Էլեկտրոնային դասընթացի մասնակիցը յուրաքանչյուր մոդուլն ավարտելիս ստանալու է վկայական։ Դասընթացի ամբողջական վկայականն ստանալու համար անհրաժեշտ է հաջողությամբ ավարտել դասընթացի բոլոր 5 մոդուլները։
Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է լրացնել հայտը։
Հաջողությամբ այն ավարտած մասնակիցների համար մայիսի 5-ին տեղի կունենա երկրորդ հանդիպումը՝ քննարկելու դասընթացի արդյունքները, էֆեկտիվությունը, խնդիրներն ու այն բարելավելու առաջարկները։ Դասընթացն ավարտած մասնակիցները կստանան խրախուսական նվերներ:
Յուրաքանչյուր հանդիպումը կտևի երկու ժամ։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Գայանե Ասրյանին 094 81 00 99 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեով։
Դասընթացը պատրաստել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան առողջապահական գիտությունների ֆակուլտետի Ավետիսեան Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնը «Աջակցություն՝ կառավարելու կորոնավիրուսային հիվանդության և այլ վարակիչ հիվանդությունների բռնկումները Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ Թոմսոն հիմնադրամի (Thomson Foundation) հետ համագործակցությամբ։
Սույն դասընթացն ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները և նյութի բովանդակությունը միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: