Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը կազմակերպում է «Խաղողից` Գինի» խորագրով 3-օրյա անվճար դասընթաց մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար նոյեմբերի 11-13-ը։
Դասընթացը ձեզ համար է, եթե ցանկանում եք
- ծանոթանալ գինու առեղծվածային աշխարհին
- խոսել և գրել «գինու լեզվով»,
- տիրապետել գինու համտեսի տեխնիկային,
- ծանոթանալ գինու ժուրնալիստիկային և բարելավել «գինեգրության» հմտությունները:
Դասըթացին կներկայացվեն խաղողի մշակության և գինու պատրաստման առանցքային թեմաները՝ ներառելով Հայաստանի գինու պատմություն և մշակույթ, տերուար, էթիկետ, գինու զբոսաշրջություն և մի շարք այլ թեմաներ:
Դասընթացը կանցկացվի (1-ին օր) Armenia Wine Company, (2-րդ օր) Karas Wines գինեգործարաններում և (3-րդ օր) EVN Wine Academy -ում՝ համադրելով տեսական և գործնական գիտելիքները:
Երկկողմանի ուղևորափոխադրումը դեպի գինեգործարաններ և Երևան կապահովի Հիմնադրամը:
Համավարակային կանոններից ելնելով` դասընթացի մասնակիցների թիվն առավելագույնը 15 հոգի է, ուստի հետաքրքված անձանց խնդրում ենք դիմել մինչև ս.թ. նոյեմբերի 5-ը` [email protected] էլ հասցեին ուղարկելով ձեր անձնական տվյալները:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: