Արևելյան գործընկերության երկրների լրագրողական ցանցը նպատակ ունի ամրապնդել մասնագիտական կապն ու գործունեության շրջանակը, որպեսզի պատրաստվեն տարածաշրջանային խնդիրների մասին համատեղ նյութեր։
Ծրագիրը ֆինանսավորում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի մեդիայի զարգացման ֆոնդի միջոցով։
Լրագրողական համատեղ նախագծերի համար հայտարարվելու է փոքր դրամաշնորհների մրցույթ։ Նախագծերում պետք է ներառվեն լրագրողներ Արևելյան գործընկերության առնվազն երկու երկրներից։
Մասնագիտական հանձնաժողովն առանձնացնելու է հաղթող 4 նախագիծ։ Ընտրված լրագրողները 600 եվրոյի սահմաններում հոնորարներ են ստանալու։
Ծրագրի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք գրել այս էլեկտրոնային հասցեով՝ [email protected]։
Լրագրողական գաղափարների ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 24-ն է։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: