IOM-ի Հայաստան ծրագրերի համար հայտարարվում է հաղորդակցության մենեջերի թափուր հաստիքի մրցույթ։
Վերջինս պատասխանատու է լինելու IOM-ի ծրագրերի՝ Հայաստանում միգրանտների իրավունքների, սոցիալական մեդիայում տեղեկատվության տարածման համար։ Թվային տեղեկատվական նյութերի միջոցով անհրաժեշտ է մեծացնել ծրագրի տեսանելիության շրջանակը, որպեսզի մարդիկ ծանոթանան կազմակերպության գործությունեության ուղղություններին։
IOM-ն միգրանտների խնդիրներով մասնագիտացած կազմակերպություն է, որն աշխատում է կառավարությունների, միջկառավարական և ոչ առևտրային կազմակերպությունների հետ և տրամադրում խորհրդատվություն և տարբեր ծառայություններ։
Աշխատանքը 6-ամսյա է՝ հնարավոր երկարագձմամբ։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի սեպտեմբերի 19-ն է։ Պահանջվող որակավորման և փաստաթղթերի մասին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: