Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը դանիական IMS (International Media Support) կազմակերպության հետ համատեղ հայտարարում է գենդերային հավասարության խնդիրների վերաբերյալ անդրսահմանային հետաքննությունների գաղափարների մրցույթ Արևելյան գործընկերության երկրներում աշխատող կին լրագրողների համար։
Մրցույթի թեմաները և մասնակցության պայմանները մանրամասն կներկայացվեն առցանց խորհրդատվական հանդիպման ընթացքում։
Այն կվարի Հետաքննող լրագրողների համաշխարհային ցանցի (Global Investigative Journalism Network) տնօրենների խորհրդի անդամ Օլեգ Խոմենոկը։
Հանդիպում կկայանա սեպտեմբերի 8-ին, ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով)։ Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով։
Մրցույթն իրականացվում է «Հետաքննող կին լրագրողների ցանցի ստեղծում» ծրագրի շրջանակում Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: