Միջազգային ամենահեղինակավոր լրատվամիջոցներից մեկը՝ BBC-ն, բուհերի ժուռնալիստիկայի ֆակուլտետների երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներին ընձեռում է եզակի հնարավորություն՝ մասնակցել նորարարական սթորիթելինգի և մուլտիմեդիայի դասընթացների։
Դասընթացները կազմված են լինելու չորս առցանց վեբինարներից, որոնց ընթացքում կիրականացվի անգլերենից հայերեն համաժամանակյա թարգմանություն:
Դասընթացները անցկացվելու են 2021-ի սեպտեմբերի 14-20-ը։ Դասընթացները վարելու են BBC-ի դասընթացավարները՝ օնլայն ֆորմատով՝ մասնակիցների անմիջական գործնական ներգրավմամբ։ Դասընթացն ավարտած վեց ուսանող հնարավորություն կունենա անցնելու երեքամսյա փորձաշրջան Factor.TV-ում։
Ուսանողական դասընթացներն ու փորձաշրջանը մասն են կազմում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Եվրոպական Մեդիա ունակությունները Հայաստանում․ կառուցելով կայուն և մասնագիտացված մեդիա» ծրագրի:
Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել օնլայն հայտադիմումը հայերեն կամ անգլերեն:
Դիմելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 9-ը:
Սթորիթելինգի դասընթացավար Դեվիդ Նոլլան (ժուռնալիստ)
Դասընթացը կընդգրկի.
- Մարդակենտրոն ժուռնալիստիկան և լսարանակենտրոն սթորիթելինգը
- Սթորիթելինգի հիմունքները (ինչ է սթորին, ինչ կառուցվածք այն ունի)
- Սթորիթելինգը տարբեր հարթակների համար` թվային հարթակների շեշտադրմամբ
Մուլտիմեդիայի դասընթացավար Դեվիդ Հեյվարդ (մուլտիմեդիայի խորհրդատու)
Դասընթացը կընդգրկի.
- Ինչպե՞ս առցանց հարթակների համար տեքստից, նկարից ստեղծել նյութ և վիդեո՝ ըստ պահանջի /VOD/
- Ինչպե՞ս պլանավորել մուլտիմեդիոն պատմություն
- Մուլտիմեդիոն ռեպորտաժի պատրաստում
- Հրատապ լուրերի լուսաբանումը՝ մուլտիմեդիա լրատվական միջավայրում
- Սոցիալական մեդիայի կիրառումը՝ մուլտիմեդիա նյուզռումում
- Ինչպե՞ս որոշել մուլտիմեդիայի լսարանը և գրավել այն (ներառյալ զուգահեռ տարածման /առաջխաղացման/ մեխանիզմները)
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: