Եթե ցանկանում ես դառնալ մրցունակ մասնագետ լրագրության և մեդիա հաղորդակցութության ոլորտներում, ձեռք բերել տեսական գիտելիքներ և նոր մեդիագործիքներով աշխատելու գործնական հմտություններ, ստեղծագործող ես և սիրում ես նորարարություններ, ուրեմն դիմի՛ր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի «Լրագրություն» մագիստրոսական կրթական ծրագրին։
Մագիստրոսական կրթական ծրագրով ուսուցումը հիմնված է տեսության և պրակտիկ հմտությունների զարգացման վրա։ Դասերը կազմակերպվում են համալսարանում և գործընկեր լրատվամիջոցների և մեդիա կազմակերպությունների խմբագրություններում։ Ուսման ավարտին սովորողները պատրաստ կլինեն կիրառել ստացած գիտելիքները և հմտությունները իրական մեդիայում՝ որպես նոր մեդիա միջավայրում մրցունակ մասնագետներ։
Մագիստրոսական կրթական ծրագրի դասավանդող բոլոր դասախոսները մեդիայի տարբեր ուղղությունների և կրթական գիտությունների փորձառու մասնագետներ են: Նրանք օգնում են ուսանողներին բացահայտել իրենց կարողությունները և տարբեր գաղափարներ դարձնել որակյալ մեդիաարտադրանք:
«Լրագրություն» մագիստրոսական կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս սովորել՝
ընտրել օրվա ինֆորմացիոն առաջնահերթությունները և ստեղծել մուլտիմեդիա բովանդակություն
- օգտագործել առցանց գործիքներ՝ ներառյալ տվյալների շտեմարաններ, հավաքագրել, դասակարգել և վերլուծել ստացած տեղեկությունները
- վիզուալացնել տվյալները և դրանք լսարանին ներկայացնել ընկալելի և պատկերավոր, աշխատել Google աղյուսակներով, հասկանալ HTML և CSS լեզուները
- ստեղծել ձայնային պատումներ (audio storytelling). գրել աուդիոպատումի սցենար, կառուցել գրագետ փոդքասթային դրվագ (էպիզոդ), հրապարակել և տարածել փոդքասթը (հոսթինգ և սթրիմիգ) համապատասխան հարթակներում և ծառայություններում
- ֆոտոպատմություններ ստեղծելու սկզբունքներն ու առանձնահատկությունները. պատմել պատմություններ կադրերով, գրագետ կիրառել լույսը և ստվերը, մշակել և խմբագրել լուսանկարները, հասկանալ պատկերային մանիպուլյացիաների թույլատրելի և անթույլատրելի կողմերն ու հետևանքները
- ստուգել փաստերը և տվյալները ժամանակակից մեթոդներով և գործիքներով
- ստեղծել մեդիա բովանդակություն օտար լեզվով
- իրականացնել հետազություններ` լրատվամիջոցների գործունեությունը և անհատական մեդիա նախագծերը գնահատելու համար։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 30-ը:
«Լրագրություն» կրթական ծրագրի և դասընթացների մասին մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ այստեղ։
Դիմի՛ր հիմա։ Դարձի՛ր մրցունակ մասնագետ նոր մեդիա միջավայրում։
Հարցերի դեպքում զանգահարել (+374 60) 830 111/2-62 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլ. փոստին՝ [email protected]։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: