Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է միջին և ավագ դպրոցներում, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչներին մասնակցելու մեդիագրագիտության վեբինարի շաբաթ՝ մայիսի 2-ին, 15:00- 16:30, որը կվարի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության մասնագետ Լուսինե Գրիգորյանը:
Մասնակցության համար անհրաժեշտ էլրացնել հայտը, վեբինարի հղումը կտրամադրվի գրանցված մասնակիցներին պատասխան նամակով։
Արտակարգ դրությունը արտակարգ պայմաններ ու նոր մարտահրավերներ է ստեղծել ուսուցիչների համար։ Արտակարգ դրությունը նաև նոր փորձարկումների և կրթական հետաքրքիր նախագծերի իրականացման առիթ կարող է լինել։ Նոր կորոնավիրուսի համավարակը հնարավորություն է տալիս ընթացիկ լուրերն ու համացանցում հասանելի տեղեկատվական հսկա նյութը դարձնել տարբեր առարկաների դասավանդման մաս՝ կիրառելով մեդիագրագիտության մոտեցումներ, գործիքներ և հմտություններ։
Մինչ վեբինարը կարող եք ծանոթանալ այս թեմայով հոդվածին։
Մեդիագրագիտությունը մեդիայի աշխատանքը հասկանալու, տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու, լուրերը վերլուծելու, համեմատելու, ստուգելու հմտությունների ամբողջությունն է։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը համագործակցելով ԿԳՄՍՆ, դպրոցների, բուհերի, գրադարանների ու հասարակական կազմակերպությունների հետ՝ ծրագրեր է իրականացնում մեդիագրագիտությունը Հայաստանում տարածելու ուղղությամբ: Կազմակերպության ուսումնական ռեսուրսները և նախագծերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից արժանացել են Գլոբալ մեդիա և ինֆորմացիոն գրագիտության գլխավոր մրցանակին։ ՄՆԿ և ԿԳՄՍՆ համատեղ հուշագրով ամրագրել են դպրոցներում մեդիագրագիտության ներառման կարևորությունը, նախարարությունը նաև երաշխավորել է ՄՆԿ պատրաստած «Մեդիագրագիտություն» ձեռնարկը:
Դիմելու վերջնաժամկետ՝ ապրիլի 29, ժամը 13:00:
Հարցերի դեպքում կարող եք գրել ՄՆԿ դասընթացների համակարգող Մարինե Քոչարյանին [email protected] էլ փոստի հասցեով։
Դասընթացը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:
Ողջույն։Ինձ հետաքրքրեց թեման, որը պիտի քննարկվի։
Պատմություն
ցանկանում եմ մասնակցել վեբինարին
I want to join you
Ես պատմության ուսուցչուհի եմ
Եսել եմ ցանկանում մասնակցել
ուղղակի լրացրեք հայտը, որը ներառված է հայտարարության մեջ
Թեպետ դասախոս եմ, ոչ թե ուսուցիչ, բայց ցանկություն ունեմ մասնակցելու:
Հայոց լեզու և գրականություն
Ցանկանում եմ մասնակցել դասընթացին։Դասավանդում եմ պատմություն և հասարակագիտություն
Ցանկանում եմ մասնակցել դասընթացին։Դասավանդում եմ պատմություն և հասարակագիտություն
Es el
Խնդրում եմ ներառել ծրագրին
Անգլերեն
Ես ուզում եմ մասնակցել
Անգլերենի ուսուցչուհի եմ եւ ցանկանում եմ մասնակցել այս վեբինարին
Կարո՞ղ եմ մասնակցել դադընթացին։
Ցանկանում եմ մասնակցել դասընթացին։
Ցանկանում եմ մասնակցել վեբինարին։
Կարո՞ղ եմ մասնակցել
Ցանկանում եմ մասնակցել վեբինարին,թեև չհասցրեցի գրանցվել։
Ֆիզիկայի ուսուցչուհի եմ և ցանկանում եմ մասնակցել վեբինարին ։
Ես ֆիզիկա եմ դասավանդում և ցանկանում եմ մասնակցել վեբինարին։
Ցանկանում եմ մասնակցել վեբինարին ։