Ապրիլի 14-ին, ժամը 14:00-ին տեղի կունենա վեբինար՝ «Ինչպես տեղական մամուլում լուսաբանել համավարակը» թեմայով:
Վեբինարը կազմակերպում է շվեդական Ֆոյո Մեդիա ինստիտուտը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնակցությամբ (ԱՀԿ):
COVID-19-ին արձագանքների ու մեդիայի կարևորության մասին կխոսեն վեբինարի հրավիրված հյուրերը՝ ԱՀԿ եվրոպական բյուրոյի հատուկ իրավիճակների ծրագրի արտաքին կապերի մենեջեր Քրիստինա Սալվին և ԱՀԿ-ի COVID-19-ի ռիսկերի իրազեկման խորհրդատու Օլգա Իժիկը:
Վեբինարը կանցնի ռուսերեն լեզվով և կանդրադառնա.
- Ինչպես գտնել վստահելի տեղեկաատվության աղբյուրներ,
- Ինչ անել ասեկոսեների ու միֆերի հետ,
- Ինչպես զգուշացնել լսարանին, առանց առաջացնելու վախ ու տագնապ,
- Ինչպես խուսափել ստիգմատիզացիայից (խարան համարվելուց),
- Ինչպես կարող են լրագրողները պաշտպանել իրենց համավարակի լուսաբանման ընթացքում,
- Որտեղ ստանալ օգտակար տեխնիկական գիտելիքներ:
Վեբինարի մասնակիցները հնարավորություն կունենան հարցեր տալու նշված թեմաներով: Այլ հարցերի դեպքում ԱՀԿ ներկայացուցիչները կհուշեն, թե ում պետք է դիմել հավելյալ տեղեկատվության համար:
Վեբինարին մասնակցելու համար պետք է լրացնել հայտը:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: