Հետաքննական նյութերի դրամաշնորհ

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR) հայտարարել է հետաքննական թեմաներով նյութերի դրամաշնորհ, որի նպատակն է աջակցել ժողովրդավարության աճին, լավ կառավարմանն ու մարդու իրավունքներին Կովկասում, Մոլդովայում, Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայում ՝ ուժեղացնելով անկախ մեդիայի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունները:

Դրամաշնորհի նպատակն է ստեղծել համագործակցության տարածաշրջանային լրագրողների ու մեդիահարթակների միջև և նպաստել բարձրորակ մեդիա բովանադակության ստեղծմանը, որը կունենա մեծ հասարակական հետաքրքրություն:

Կարող են դիմել բոլոր մեդիա հարթակները, որոնք ունեն հակամարտության, կառավարման, շրջական միջավայրի, կրթության, առողջապահության թեմաներով առաջարկներ: Կազմակերպությունը կօգնի մասնակիցներին կապ հաստատել և համագործակցել Արևելյան գործընկերության երկրների մի շարք կազմակերպությունների հետ:

Դրամաշնորհի բյուջեն առանձին հայտերի համար կազմում է 3500 եվրո, համատեղ հայտերի համար 7000 եվրո է: Գումարը նախատեսված է ծրագրի բոլոր ծախսերի համար` բացառությամբ սարքավորումների ձեռքբերումը:

Դիմումների վերջնաժամկետը սույն թվականի մայիսի 27-ն է: Ծրագրի մասին առավել մանրամասն ծանոթացեք այս հղումով:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *