ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ մնալու բացարձակ իրավունքի իրացման վիճակի վերաբերյալ լրագրողական նյութերի մրցույթ հետևյալ անվանակարգերում.
- Լավագույն հեռուստատեսային ռեպորտաժ/հաղորդում
- Լավագույն ռադիոնյութ/պոդքասթ
- Լավագույն մարդկային պատմություն
- Լավագույն ֆոտոպատմություն
- Լավագույն մուլտիմեդիա նյութ
Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել օնլայն հայտադիմումը մինչև 2019 թ. մայիսի 31-ը:
Լրագրողական նյութերը կարող են լինել հետևյալ ձևաչափերով՝ տպագիր, ռադիո, հեռուստատեսային, առցանց և մուլտիմեդիա: Դրանք պետք է պատրաստված և հրատարակված, հեռարձակված կամ համացանցում հրապարակված լինեն 2018 թ. նոյեմբերի 15-ից 2019 թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում:
Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել մեկից ավելի լրագրողական նյութ՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:
Մանրամասները՝ այստեղ: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2019 թ. հունիսի 26-ին:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: