2019թ-ի փետրվարի 15-16-ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում է երկօրյա դասընթաց «Նոր կառավարման մոդելները խմբագրությունների համար» թեմայով։
Կքննարկենք, թե ինչպես է ժամանակակից մեդիա միջավայը փոխում ավանդական խմբագրությունների աշխատանքը, ինչպես են գործարկվում բիզնեսի, կառավարման, աշխատանքի կազմակերպման, լսարանի ընդլայնման նոր մոդելները։
Դասընթացի ծրագրում.
- Տեղեկությունների ընկալումն ու տարածումը նոր մեդիա միջավայրում
- Լսարանը՝ ավանդական և առցանց մեդիա հարթակների խաչմերուկում
- Հեռուստաընկերությունների, դասական մեդիայի աշխատանքը մրցակցային դաշտում՝ Յություբի, Տելեգրամի, սոցիալական մեդիայի այլ հարթակների կողքին
- Խմբագրության աշխատանքի վերակազմակերպման նոր մոդելները. Ինչպես ընդլայնել լսարանը առանց աշխատակազմի աճի
- Տեղեկությունների բազմահարթակ տարածման ինքնաշխատ ուղիներն ու սխեմաները
Դասընթացը կվարեն Դենիս Շևչենկոն և Կոստանտին Նաումովը՝ Ռուսաստանից։
Դենիս Շևչենկոն արդեն 20 տարի է զբաղվում է մեդիա տեխնոլոգիաների մշակմամբ, «Фабрика новостей» ծրագրի հեղինակներից է: Ռուսաստանի, Հայաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի 70-ից ավելի հեռուստաընկերությունների համար մշակել է ինտեգրված աշխատանքի համակարգեր;
Կոստանտին Նաումովը մեդիա կառավարիչ և վերլուծաբան է։ 2007-2013-ին ղեկավարել է РИА новости գործակալության մուլտիմեդիա խմբագրությունը։ Ուսումնասիրում է բիզնես գործընթացները մեդիայում;
Դասընթացին կարող են մասնակցել լրագրողներ, խմբագիրներ, մեդիա կառավարիչներ՝ ուղարկելով հետաքրքրվածության նամակ և ինքնակենսագրություն (CV) հետևյալ էլեկտրոնային հասցեով` [email protected];
Դիմելու վերջնաժամկետը 2019թ-ի փետրվարի 14-ն է։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք 010 583620 (131) հեռախոսահամարով, Մանե Գրիգորյանին։
Դասընթացը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: