Արևելյան գործընկերության երկրների հեռուստատեսությունների և առցանց լրատվամիջոցների լրագրողները կարող են հայտեր ուղարկել և մասնակցել «Open media hub»-ի ծրագրին, որի հիմնական շեշտադրումը տարածաշրջանային, Եվրոպական միության ու նրա հարևանության թեմաներն են:
Ծրագիրը կտրամադրի ֆինանսական աջակցություն և գործանական հմտություններ, որպեսզի մասնակիցները բարելավեն իրենց հրապարակումների որակը: Այս նախաձեռնությունը նաև նպատակ ունի բարձրացնել մասնակիցների վերլուծական կարողությունները:
Մասնակցելու համար անհրաժեշտ է, որպեսզի լրագրողները ունենան հետաքննական լրագրության փորձ իրենց երկրում կոռուպցիայի, խոսքի ազատության, մարդու իրավունքների ոտնահարման թեմաներով:
Գաղափարների առաջարկները կարող են լինել հեռարձակման, առցանց կամ երկու ձևաչափերով միաժամանակ: Ֆինանսավորումը կախված է լինելու գաղափարից, մեդիա հարթակից, երկրում գումարի արժողությունից և այլ չափանիշներից: Առավելագույնը գումարի չափը կարող է կազմել 8000 եվրո: Հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 19-ն է: Հաղթող նախագծերի մասին կհայտարարվի սեպտեմբերի 17-ին:
Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: