Թվային հաղորդակցության դասընթաց Ամերիկայում

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հաղորդակցության մասնագետները կարող են իրենց հայտերն ուղարկել ամերիկյան ֆինանսավորմամբ «Թվային հաղորդակցության ցանցին»:

Արդեն մի քանի տարի է, ավելի քան 18 երկրների 50 մասնագետներ այս ծրագրի շրջանակներում ուսումնասիրում են թվային հաղորդակցության ուղիները և դրանց ազդեցությունը իրենց կյանքի որակի վրա՝ էլեկտրոնային կառավարման, մասնավոր հատվածի, սոցիալական շարժումների, մեդիայի միջոցով:

Նոր դասընթացի համար ընտրվելու են 16 մասնակիցներ, ովքեր 18 օր լինելու են Միացյալ Նահանգներում  ծանոթանալու թվային նոր հնարավորություններին: Միջոցառումը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 12-29-ը:

Դիմել կարող են հաղորդակցման մասնագետներն, ովքեր ունենան լրագրողական (ավանդական կամ ժամանակակից) կամ ձեռներեցության փորձ մեդիա, հաղորդակցման, ոչ առևտրային կազմակերպություններում, կառավարությունում կամ հասարակական շարժումներում։ Առաջնայնությունը տրվելու է այն մասնակիցներին, որոնք հետաքրքրված են զարգացնել իրենց արտադրանքն՝ օգտագործելով թվային հաղորդակցության նորագույն գործիքները:

Անհրաժեշտ պայմաններն են.

  • Անգլերենի իմացություն
  • Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
  • Լայն և բազմազան լսարանին տեղեկատվության տարածման ունակություն

Հայտը պետք է լրացնել անգլերենով, դիմումների ընդունման վերջնաժամկետը 2018թ-ի մայիսի 12-ն է: Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *