Լրագրողները, հաղորդակցության մասնագետները և քաղաքացիական ակտիվիստները, ովքեր տվյալների հետ աշխատելու փորձ ունեն, կարող են դիմել Վրաստանում անցկացվող դասընթացին:
Մասնակցել կարող են Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Դազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի այն մասնագետները, ովքեր աշխատում են մեդիայում կամ ունեն սոցիալական ատիվություն փորձ: Նրանք պետք է հետաքրքրված լինեն մասնակից դառնալու միջսահմանային համագործակցությանն ու լրագրությանը: Չպետք է լինեն քաղաքական կուսակցության և կրոնական կազմակերպության անդամ:
Պետք է գերազանց տիրապետեն գրավոր և բանավոր անգլերենին: Ծրագրի տևողությունը 3 շաբաթ է՝ մայիս-հունիս ամիսներին: Դասընթացի մասնակցության բոլոր ծախսերը հոգալու է կազմակերպիչը: Ընտրված մասնակիցները պետք է վճարեն միայն իրենց ճանապարհորդության ապահովագրության համար:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը ապրիլի 22-ն է: Հարցերը կարող եք ուղարկել հետևյալ [email protected] էլէկետրոնային հասցեով: Ծրագրի մասին այլ մանրամասներին և օնլայն հայտին կարող եք ծանոթանալ այս հղումով:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: