ՀՀ-ում թրաֆիքինգի հարցերով խորհուրդը հայտարարում է լրագրողական մրցույթ: Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց շահագործման/թրաֆիքինգի երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ լուսաբանումը: Մրցույթին մասնակցելու դիմումի հայտը լրացրեք այստեղ:
Մրցույթին կարող են ներկայացվել 2016 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև 2017 թվականի հոկտեմբերի 31-ը հրապարակված լրագրողական նյութերը հետևյալ անվանակարգերում.
- Տպագիր և առցանց լրատվամիջոցներ:
- Հեռուստատեսություն և ռադիո:
Լրագրողական նյութերի ներկայացման վերջնաժամկետն է 2017 թվականի նոյեմբերի 24-ը ներառյալ: Դիմումում նշեք նյութի ամբողջական ինտերնետային հասցեն: Կդիտարկվեն միայն հայերեն նյութերը:
Յուրաքանչյուր անվանակարգում կշնորհվեն դրամական մրցանակներ.
- Առաջին տեղ – 300.000 ՀՀ դրամ
- Երկրորդ տեղ – 200.000 ՀՀ դրամ
- Երրորդ տեղ – 100.000 ՀՀ դրամ:
Ներկայացված աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին, որը կազմված է թրաֆիքինգի հարցերով ազգային փորձագետներից և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Աշխատանքները կդիտարկվեն և կգնահատվեն ժյուրիի կողմից նախապես մշակված չափորիշիչներով` առաջնորդվելով լրագրողական էթիկայի և թրաֆիքինգ երևույթի ճիշտ մեկնաբանման սկզբնուքներով: Ժյուրին իրավասու է մրցանակ չշնորհել որևէ անվանակարգում կամ տեղի համար, եթե գնահատման չափանիշներին համապատասխան նյութ չլինի:
Մանրամասների համար կարող եք զանգել 010 560 360 կամ 091 43 51 36 հեռախոսահամարներով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: