Կրթաթոշակի հնարավորություն երիտասարդ լրագրողների համար Միացյալ Նահանգներում

«MJ Bear Fellowship» կրթաթոշակը բաց է մինչև 30 տարեկան երիտասարդ լրագրողների դիմումների համար: Սա աշխարհի ամենահայտնի ծրագրերից մեկն է, որը հնարավորություն է տալիս նոր մասնագիտացող լրագրողներին իրենց ձայնը լսելի դարձնել թվային նորությունների միջավայրում:

Դասընթացները կենտրոնացված են թվային նախագծերի զարգացման վրա, որը կարող է ներառել սոցիալական մեդիայում մասնագիտական փորձերը, լրատվության լուսաբանման եզակի մոտեցումը, տվյալների վիզուալիզացման կրեատիվությունը և այլ թվային մոտեցումները: Ծրագրի շրջանակներում լրագրողներն առաջատար արտադրողներից ուղեցույցներ կստանան և լրագրողական համայնքի հետ իրենց աշխատանքները կիսելու հնարավորություն:

Երիտասարդ լրագրողներին կաջակցեն իրենց մեդիա նախագծերում հասնել առավելագույն արդյունքի, զարգացնել մասնագիտական կարողությունները:

Կարող են դիմել ինչպես խմբագրություններում աշխատող, այնպես էլ ազատ գրաֆիկ ունեցող լրագրողները: Առկա ուսուցմամբ երիտասարդ ուսանողները չեն կարող դիմել ծրագրին:

Աշխատանքային լեզուն անգլերենն է, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ուղարկվեն անգլերեն: Անհրաժեշտ է  ուղարկել կոնտակտային տվյալներ, ծրագիր, երաշխավորող նամակ գործատուից, անձնական ներկայացում և մասնագիտական մենթորինգ:

Դիմումների վերջնաժամկետը 2017թ-ի հուլիսի 20-նն է: Օնլայն հայտին և այլ մանրամասների ծանոթացեք այս հղումով: Կրթաթոշակի հետ կապված հարցերով նամակներ կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *