Հունիսի 1-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն (ՄՆԿ) առաջարկում է միանալ երեխաների խնդիրներին և իրավունքներիին վերաբերող վիրտուալ մեդիա մարաթոնին և գրառումներ կատարել սոցիալական մեդիայում՝ օգտագործելով #armchildrights հեշթեգը։
Մարաթոնը կօգնի սոցիալական մեդիայի հունիսմեկյան լրահոսում բարձրաձայնել հարցեր, խնդիրներ, որոնք դժվարացնում են երեխաների կյանքը Հայաստանում և ոտնահարում նրանց իրավունքները տարբեր ոլորտներում՝ առողջություն, խնամք, ընտանիք, կրթություն, ժամանց․․․
Ակնկալում ենք ինչպես լրագրողների, լրատվամիջոցների, այնպես էլ՝ երեխաների հետ և նրանց հոգսերով զբաղվող կազմակերպությունների, պետական կառույցների, անհատ օգտատերերի մասնակցությունն ու համագործակցությունը:
Սիրելի գործընկերներ, հունիսի 1-ին ձեր հրապարակումները, վիդեո կամ ֆոտո պատմությունները, դիտարկումներն ու կարծիքները տարածեք Twitter, Facebook կամ Instagram օնլայն հարթակներում՝ օգտագործելով #armchildrights հեշթեգը։
Որքան շատ մարդ միանա այս նախաձեռնությանը, այնքան հեշտ որոնելի ու տեսանելի կդառնա թեմային վերաբերող տեղեկատվությունը սոցիալական ցանցերում:
ՄՆԿ media.am-ի թիմը կհետևի սոցիալական ցանցերում #armchildrights հեշթեգով տարածվող գրառումներին և կհավաքի դրանք կայքում:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Նարինե Սաֆարյանին (հեռ.՝ 010 583620) կամ գրեք nsafaryan@mediainitiatives.am էլեկտրոնային հասցեով:
Շնորհակալություն համագործակցության համար:
Այս նախաձեռնությունն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: