Դասընթաց լրագրողների համար Ռիգայում

Ժուռնալիստիկան ապագա մարտահրավերների համար (Journalism for Future Challenges) ծրագիրն այս տարի նորից բաց է մասնակցության համար:

Ծրագրին կարող են դիմել սկսնակ լրագրողներ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից կամ Ուկրաինայից, ովքեր ցանկանում են կատարելագործել իրենց հետաքննական կարողությունները՝ մասնագիտանալով կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի ոլորտում: Մասնակիցների համար սա նաև հնարավորություն է մեծացնել մասնագիտական կապերը, օգտագործել հետաքննական լրագրության ամենակենսուակ գործիքներն ու մեթոդները:

Մասնակցության համար պետք է սահուն տիրապետել գրավոր և բանավոր անգլերենի, ունենալ սեփական համակարգիչ, քանի որ տեղեկատվական անվտանգությունն այս դասընթացի կարևոր մաս է: Ընտրված մասնակիցները պետք է մասնակցեն բոլոր մոդուլներին:

Դասընթացն անցկացվելու է Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում երեք առանձին մոդուլներով՝ հունիսի 26-30, օգոստոսի 21-25, նոյեմբերի 27-դեկտեմբերի 1:

Ընտրվելու են մինչև 25 մասնակիցներ: Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի մայիսի 12-ն է:

Ծրագրի այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այս հղումով:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *