Atlanta Photojournalism Seminar ( APS ) կազմակերպության նպատակը ֆոտոլրագրության բարձր չափանիշները խթանելն է. մրցույթից բացի, ամեն տարի անցկացվում են նաև ուսուցողական սեմինարներ:
Մրցույթի հայտ կարող են ներկայացնել ֆոտոլրագրողները և մուլտիմեդիա թիմերը:
Լուսանկարները ( բացառությամբ լուսանկարապատումների (picture story)), պետք է արված լինեն 2015թ. նոյեմբերի 1-ից մինչև 2016թ. հոկտեմբերի 31-ը:
Անվանակարգերն են՝ հրատապ լուր, սովորական լուր, պատկեր, մարզական իրադարձություն, մարզական պատկեր, դիմանկար/անհատականություն, ընտրություններ, օլիմպիադա, լուրերի լուսանկարային պատմություն, լուսանկարային ակնարկ, միջազգային լուրեր, կարճաժամկետ փաստագրական նախագիծ, երկարաժամկետ փաստագրական նախագիծ և մուլտիմեդիա:
Մրցույթն անցկացվում է երկու փաթեթով՝ գլխավոր մրցանակի համար և Ռիչ Մահանի անվան ուսանողական մրցանակի:
Գլխավոր մրցանակը 1000 դոլար է և Nikon ֆոտոխցիկ, իսկ Ռիչ Մահանի անվան ուսանողական մրցանակը 750 դոլար է և Nikon ֆոտոխցիկ: Բացի դրանից, յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կստանա 100 դոլար պարգև:
Դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 9-նն է:
Լրացուցիչ մանրամասների և դիմելու համար սեղմել այստեղ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: