Ապագա մեդիայի մենեջմենթ և մարքեթինգ. դասընթացներ Ռիգայում

Ծրագիրը լրատվամիջոցների հիմնադիրների, գլխավոր խմբագիրների և հրատարակիչների համար է: Ռիգայում չորս փուլով անցկացվելիք դասընթացների նպատակը կայուն և անկախ բիզնես մոդելներ մշակելու, մարքեթինգի և մենեջմենթի հմտությունների ձեռքբերումն է: Դասընթացները նախատեսված են 2016թ. դեկտեմբերի 5-10-ը, 2017թ. մարտի 13-18-ը, 2017թ. հունիսի 12-17-ը և 2017թ. սեպտեմբերի 11-18-ը:

Կազմակերպիչների պնդմամբ, սա Եվրոպայում, եթե ոչ՝ ամբողջ աշխարհում, նման առաջին ծրագիրն է:

Մասնակիցներին կտրվի կրթավճար: Դիմել կարող են միայն Արևելյան գործընկերության երկրների ( այդ թվում՝ Հայաստանի) և Ռուսաստանի քաղաքացիները կամ այդ երկրներում բնակության իրավունք ունեցողները: Առցանց դիմումները պետք է ներկայացնել մինչև 2016թ. նոյեմբերի 1-ը:

Ծրագրի ֆինանսական հովանավորը Շվեդական ինստիտուտն է:

Մանրամասների և դիմելու համար սեղմել այստեղ


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *