Մարտավարական տեխնոլոգիաների հավաքակազմը (Tactical Technology Collective) և Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության Գերմանիայի մասնաճյուղը երկամսյա դասընթացի մասնակցության մրցույթ են հայտարարել:
Դասընթացը կսկսվի 2016թ. հոկտեմբերից: Լրագրողը հմտություններ ձեռք կբերի թվային անվտանգության ոլորտում, որոնցով կկարողանա անմիջական օգնություն ցուցաբերել իր երկրում մասնագիտական աշխատանքի ընթացքում ճնշումների կամ սահմանափակման ենթարկվող լրագրողներին:
Դասընթացի՝ ընտրված մասնակիցն ամսական 800 եվրո ( 885 դոլար) կրթաթոշակ կստանա, նրան կտրամադրվի կացարան, առողջապահական ապահովագրություն, կփոխհատուցվեն ճամփորդական, հանրային տրանսպորտի և անհրաժեշտ մյուս ծախսերը:
Թեկնածուների ընտրության հարցում առաջնություն կտրվի նրանց, ովքեր անձամբ են ճնշումների ենթարկվել մասնագիտական աշխատանքի ընթացքոում, թվային տեխնոլոգիաները կիրառում են ինտենսիվորեն կամ փաստեր ունեն, որ իրենց մասնագիտական գործունեությանը գաղտնի հետևում են:
Դիմելու վերջնաժամկետը հուլիսի 31-ն է:
Լրացուցիչ տեղեկությունների և դիմելու համար սեղմել այստեղ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: