Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Գիտելիքն ու իրազեկվածությունը համայնքների զարգացման խթան» ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզի ՀԿ-ների, լրագրողների, խոցելի խմբերի և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների կարողությունների զարգացման նպատակով կազմակերպում է եռօրյա դասընթաց`մարդու իրավունքներ, խտրականություն և շահերի պաշտպանություն թեմաներով:
Դասընթացը անցկացվելու է հուլիսի 26-28-ը՝ Աղվերանի «Արթուրս» հանգստյան տանը: Դասընթացն անվճար է: Կփոխհատուցվի մարզերից եկողների ճանապարհածախսը:
Դասընթացի մասնակցության համար դիմումներն ընդունվում են մինչեւ հուլիսի 18-ը:
Դասընթացի ավարտից հետո մեկամսյա ժամկետում մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է պատրաստի հոդված՝ իրենց համայնքներում առկա մարդու իրավունքների խախտումների կամ խտրականության դրսևորումների վերաբերյալ` Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կայքում (armhels.com) տեղադրելու համար:
Հետաքրքրված անձինք կարող են էլեկտրոնային նամակ ուղարկել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Սիրվարդ Մամիկոնյանին կամ հասարակայնության հետ կապերի մասնագետ Գոհար Ոսկանյանին` հետևյալ հասցեներով` [email protected], [email protected]:
Նամակի «Թեմա» դաշտում նշեք «Մարդու իրավունքներ, խտրականություն և շահերի պաշտպանություն թեմայով սեմինար» և կցեք ինքնակենսագրականը (CV): Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 56 03 72 հեռախոսահամարով:
Նախապատվությունը տրվելու է այն քաղաքացիներին, որոնք չեն մասնակցել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից իրականացված նմանատիպ թեմայով դասընթացի:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: