Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել ինտերակտիվ պատմություններ, ներառյալ՝ կայքէջային աշխատանք, խաղեր, մուլտիմեդիա ինստալյացիաներ և այլն:
Մրցանակաբաշխությունը հայտարարել է և հայտերն ընդունում է «Պատումների ապագան» գագաթնաժողովը ( Future of Storytelling: FoST): Հոկտեմբերի 5-ին և 6-ին Նյու Յորքում նախատեսված գագաթնաժողովին մասնակցելու են գործադիր պաշտոնյաներ, մասնագետներ, որոնք արդեն պատկերացում ունեն, թե պատմություններն ինչ եղանակով պետք է ներկայացվեն «վաղը և, գուցե՝ դրանից հետո էլ»:
Մրցույթի ներկայացվելիք ոչ անգլերեն աշխատանքներին հարկ է անգլերեն լուսագրեր ( տիտրեր) կցել:
Հաղթողին 10 հազար դոլար կշնորհվի, գագաթնաժողովին մասնակցելու հրավեր, իսկ Նյու Յորք կատարելիք ճամփորդության ծախսերը կփոխհատուցվեն:
Դիմելու վերջնաժամկետը հուլիսի 29-նն է, հայտավճարը 25 դոլար է:
Լրացուցիչ տեղեկությունների համար սեղմել այստեղ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: