Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության է հրավիրում թարգմանիչների՝ հայերենից անգլերեն, անգլերենից հայերեն, հայերենից ռուսերեն, ռուսերենից հայերեն գրավոր ու բանավոր թարգմանություններ կատարելու համար: Սա ոչ թե մշտական, այլ ժամանակավոր աշխատանք է: Թարգմանությունները կարող են առնչվել կազմակերպության գործունեության տարբեր ոլորտներին և ծրագրերին:
Աշխատանքի նկարագրություն
- դասընթացների, կոնֆերանսների, քննարկումների և այլ միջոցառումների բանավոր հաջորդական թարգմանություն
- ուսումնական նյութերի և մասնագիտական ձեռնարկների գրավոր թարգմանություն
- լրագրողական նյութերի, ֆիլմերի գրավոր թարգմանություն
- այլ բնույթի թարգմանություններ
Պահանջվող հմտություններ
- բարձրագույն լեզվաբանական/թարգմանչական կամ համապատասխան այլ կրթություն
- անգլերենի և հայերենի գրավոր և բանավոր խոսքի գերազանց իմացություն
- թարգմանություններ կատարելու աշխատանքային փորձ
- տարբեր միջավայրերում և աշխատանքային խմբերում աշխատելու, արագ կողմնորոշվելու և անկաշկանդ հաղորդակցվելու ունակություն:
Լրագրողական բառապաշարի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն:
Ներկայացված չափանիշներին համապատասխանող հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրությունը (CV) և գնային առաջարկի ձևը ուղարկել [email protected] հասցեին: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2016թ. հունիսի 30-ը: Հարցերի դեպքում կարող եք դիմել Անի Բերբերյանին՝ 010 58 36 20 հեռախոսահամարով:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: