Կարող են դիմել առնվազն երեք տարվա մասնագիտական փորձ ունեցող կին լրագրողները:
Դրամաշնորհը The Secular Society-ի աջակցությամբ տրամադրում է International Women՚s Media հիմնադրամը ( IWMF) : Նպատակն է՝ ամբողջ աշխարհում խրախուսել կանանց և աղջիկների կյանքում լուրջ ազդեցություն թողնող, դեռևս չհրապարակված խնդիրների բարձրաձայնումը մեդիայում:
Մոտ 5000 դոլարի դրամաշնորհը կարող է ծախսվել նաև լուսաբանման հետ կապված տեխնիկական նպատակաների համար, այդ թվում՝ ճամփորդական ( թռիչքներ, ցամաքային ճամփորդություն և այլն), անհրաժեշտության դեպքում՝ վարձվելիք թարգմանչի ծառայությունների վճարում:
Հայտերը քննարկվում են ըստ ստացման հերթականության, դրամաշնորհները կտրամադրվեն օգոստոսին, դեկտեմբերին և ապրիլին:
Մանրամասների և դիմելու համար սեղմել այստեղ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: