Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է կամավորների՝ աջակցելու կազմակերպության աշխատանքներին հետևյալ ոլորտներում.
Գրաֆիկական դիզայն և ձևավորում
Պահանջվող որակներ. նկարելու հմտություն, Adobe Illustrator և Adobe Photoshop ծրագրերի իմացություն, հետաքրքրվածություն դիզայնի ոլորտի նոր տենդենցներով, անիմացիոն ծրագրերի իմացությունը (Аdobe After Effects, Adobe Premier, Cinema 4D) կդիտարկվի որպես առավելություն:
Առաջարկվող աշխատանք. մասնակցություն լոգոների, պաստառների, գրքույկների, թռուցիկների ձևավորման, ինֆոգրաֆիկայի և հեռուստատեսային գրաֆիկայի ստեղծման աշխատանքներին:
Ադմինիստրատիվ օգնական
Պահանջվող որակներ. կազմակերպված, արդյունավետ և վերջնաժամկետներում աշխատելու կարողություն, թիմում ներգրավվելու և հաղորդակցվելու հմտություններ, հետաքրքրասիրություն, նոր աշխատանք կատարելու պատրաստակամություն:
Առաջարկվող աշխատանք. աջակցություն կազմակերպության տարբեր միջոցառումների, հանդիպումների, դասընթացների կազմակերպման աշխատանքներին, գրադարանային գործ՝ գրականության համակարգում, ցուցակագրում, համալրում, բաժանորդների և ընթերցողների սպասարկում:
Բարձրագույն կրթությունն ու օտար լեզուների իմացությունը կդիտարկվեն որպես առավելություն:
Նախատեսվում է, որ ՄՆԿ կամավոր աշխատանքը կտևի նվազագույնը 2 ամիս՝ շաբաթական մինչև 20 ժամ զբաղվածությամբ:
Հետաքրքրված անձինք մինչև հունիսի 12-ը կարող են ուղարկել իրենց համառոտ կենսագրությունը և պահանջներին համապատասխանող՝ նախկինում արված նմանատիպ աշխատանքները [email protected] էլեկտրոնային հասցեով: Նամակը վերնագրել «volunteer», իսկ նամակի տեքստում նշել, թե որ աշխատանքի համար է դիմումը:
Հարցերի դեպքում խնդրում ենք կապվել 010 58 26 20 հեռախոսահամարով:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: