Էմոտիկոնների դիզայնի մրցույթ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը վերահայտարարում է էմոտիկոնների ստեղծման մրցույթը՝ փոխելով մասնակցության պայմանները:

Հրավիրում ենք նկարիչ-դիզայներներին՝ ներկայացնելու էմոտիկոնների էսքիզներ, որոնք նախատեսվում է տեղադրել տարբեր լրատվական կայքերում: Էմոտիկոնները հնարավորություն կտան լսարանին վերաբերմունք արտահայտել մեդիա արտադրանքի՝ լուրերի, հոդվածների, ռեպորտաժների, հարցազրույցների, լուսանկարների, տեսանյութերի, լրագրողական այլ աշխատանքների նկատմամբ:

Հայտատուները պետք է հաշվի առնեն լրատվական դաշտի առանձնահատկություններն ու թեմաների բազմազանությունը (սոցիալ-քաղաքականից մինչև ժամանցային) էսքիզների ոճը, գունային լուծումներն ու չափսերն ընտրելիս։

Հաղթողը, մրցույթի կազմակերպիչների հետ համագործակցելով, կզարգացնի գաղափարը և իր ներկայացրած էսքիզների հիման վրա կպատրաստի էմոտիկոնների դիզայնի վերջնական և ամբողջական փաթեթը:

Մասնակցության համար պետք է ուղարկել՝

Լրացված 2 հայտերը, էմոտիկոնների օրինակները՝ PDF տարբերակով, ինչպես նաև հավելյալ ֆայլերն անհրաժեշտ է մինչև հունիսի 26-ը ուղարկել [email protected] էլ. հասցեին` նամակի թեմայում նշելով Emoticon բառը: Հարցերի դեպքում դիմել Արեն Մանուկյանին՝ 010 583620 հեռախոսահամարով:

Մրցույթն անցկացվում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում, որը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *