Մրցույթին մասնակցելու համար կարող է դիմել յուրաքանչյուր ոք:
ՄըքՔինսի գլոբալ ինստիտուտը ( McKinsey Global Institute) հայտարարում է Եվրոպայում տնտեսական աճի մասին էսսեի համաշխարհային մրցույթ:
Մրցույթի ներկայացվող հոդվածները պետք է նկարագրեն, թե տնտեսական աճին նպաստող և արդյունավետ ինչ ռազմավարություն կարելի է կիրառել, որն ուղղված կլինի թե ընտրողներին, թե համապատասխան քաղաքականությունը կերտողներին:
Հոդվածները պետք է լինեն անգլերեն և առավելագույնը 5 000 բառ պարունակեն:
Գլխավոր մրցանակը 60 հազար եվրո է, երկրորդ մրցանակը՝ 15 հազար եվրո: Մինչև 30 տարեկան հեղինակի լավագույն հոդվածի համար սահմանված է 25 հազար եվրո մրցանակ:
Մրցույթին դիմելու վերջնաժամկետը հուլիսի 31-ն է:
Լրացուցիչ մանրամասների և դիմելու համար սեղմել այստեղ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: